Ի՞նչ ճակատագիր ունեցավ «Աննա» հեռուստասերիալի Արևիկը. բացառիկ մանրամասներ
LIFEBlognews.am-ը գրում է.
Դերասանուհի Քրիստինա Կարապետյանին լսարանը կհիշի «Աննա» հեռուստասերիալից՝ Արևիկի կերպարով: Այս անունն այնքան համապատասխան էր նրան, որ մինչ օրս շատերն իրեն որպես Արևիկ են հիշում, ոչ թե Քրիստինա :) Դերասանուհին հեռուստատեսային նոր կերպար ունի. տևական դադարից հետո նա նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

BlogNews-ի հետ զրույցում Քրիստինան ասաց, որ 3 տարի հեռուստաէկրաններին չերևալը հիմնավոր պատճառ ուներ: Հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո Քրիստինան որոշել է ստանալ մասնագիտական կրթություն և ընդունվել Թատերական ինստիտուտ: 25-ամյա Քրիստինան այժմ երրորդ կուրսում է: «Ընտրեցի հենց այս մասնագիտությունը, քանի որ այն վեր է կենցաղից, գործ ունես մարդու հետ: Բացի այդ, սինթետիկ արվեստ է. երգ, պար ամեն ինչ կա և լրացնում է մեկը մյուսին:Այս ընթացքում շատ ծանրաբեռնված էի:Որոշեցի այդ 3 տարին հատկացնել սովորելուն, որովհետև շատ եմ կարևորում ուսումս,-ասաց Քրիստինան ու հավելեց, որ այս ընթավցքում ունեցել է շատ առաջարկներ, որոնք մերժել է: -Հիմա գրաֆիկս մի փոքր թույլ է տալիս, այդ իսկ պատճառով ընդունեցիառաջարկը: Արդեն ես էլ էի կարետել աշխատանքը: Մեծ հաճույքով եմ նկարահանվում»:
Ըստ Քրիստինայի՝ հեռուստադիտողներն իրեն չեն մոռացել. «Կարծում եմ՝ մարդիկ ինձ հիշում են, որովհետև շատ հաճախ ասում են, որ կարոտում են ինձ, հարցնում են՝ ինչո՞ւ չեմ նկարահանվում»:

Այս անգամ Քրիստինան մարմնավորելու է 17-ամյա աղջկա: Դերասանուհին պատմեց, որ իրեն հրավիրել են քասթինգի, սակայն այլ կերպարի համար: «Ինձ կանչել էին չար կերպարի համար, սակայն երբ հանդիպեցի ռեժիսորին, ասաց՝ վայ, ինչ պայծառ դեմք ունեք:), Ձեզ չեմ տա այդ վատ կերպարը: Չնայած կարծում եմ՝ դերասանը պետք է կարողանա իրեն տարբեր կերպարներում դրսևորել, ռեժիսորն այդպես ճիշտ համարեց, և ես համաձայնեցի,- նշեց Քրիստինան, ով մարմնավորելու է գլխավոր հերոսուհու՝ Նարինե Դովլաթյանի կերպարի մտերիմ ընկերուհուն: -Կարելի է ասել՝ նրա պահապանն եմ:) Միշտ պաշտպանում եմ նրան, թույլ չեմ տալիս, որ իրեն նեղացնեն: Մարմնավորում եմ բարի, ուժեղ, ռիսկով աղջկա»:
Ֆիլմում Քրիստինայի կերպարը շարունակական է լինելու, սակայն նա նշեց, որ այնքան շատ չի լինի էկրաններին, որ հոգնեցնի հեռուստադիտողներին:



