Իսահակյան-Թամանյան խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
SOCIETYԵրևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 2016 թ. մարտի 16-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է » ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով: Մարտի 16-ից նշված նշանները կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



