Ինչպե՞ս են անցկացվում գեղեցկության մրցույթները մուսուլմանուհիների շրջանում (լուսանկարներ)
LIFE
Մուսուլմանուհիների շրջանում անցկացվող գեղեցկության մրցույթները նման չեն աշխարհում ոչ մի գեղեցկության մրցույթի,-տեղեկացնում է Past.am-ը: Այստեղ լողազգեստների փոխարեն աղջիկները հիջաբ են կրում, պարերի ու դեֆիլեի փոխարեն՝ առաջ է մղվում կրոնականությունը, ժյուրիի աստղային անդամների փոխարեն որբ երեխաներ են:
Եզրափակիչ փուլին պատրաստվելիս մրցույթի մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում արթնանում են արևածագին, դիմահարդարվում են, անթերի հագնվում՝ չմոռանալով օրական 5-6 անգամ աղոթելու մասին: Աղջիկների համար կարևոր է Ղուրանից անգիր հատվածներ ասելը ու քննարկումների մասնակցելը:
«Միսս աշխարհի մուսուլմանուհի» (Miss World Muslimah) մրցույթն ամենամյա է, այն անցկացվում է Ինդոնեզիայում: Միջոցառման կազմակերպիչն է Մուսուլմանուհիների համաշխարհային հիմնադրամը:
«Միսս աշխարհի մուսուլմանուհի» կոչմանը 2014 թվականին արժանացել է Ֆաթա Բեն Գուեֆրակեն Թունիսից:
Մրցույթի նպատակներից մեկը կանացի գեղեցկության չափանիշների վերանայումն է ժամանակակից աշխարհում: Այս մրցույթով կազմակերպիչները ձգտում են ցուցադրել, որ գեղեցկության զգացումը խորթ չէ մուսուլմանուհիներին, որ գեղեցկությունը հնարավոր չէ ներքին ու հոգևոր կատարելությունից:
Եզրափակիչ փուլում աղջիկներին առաջարկվում է ներկայացնել իրենց, գնահատվում է նրանց հոգևոր աշխարհի մակարդակը, իսլամի իմացությունը, արտաքին տեսքը:
Մրցույթի գլխավոր մրցանակը դեպի Մեքքա ուղևորությունն է:




















































