Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի 10 ամենաթունավոր կենդանիները

LIFE

 

1. Արկղաձև մեդուզա

box jellifish

Ասիայի և Ավստրալիայի օվկիանոսներում հանդիպող այս մեդուզան համարվում է աշխարհի ամենաթունավոր կենդանին: Այն ունի շոշափուկներ, որոնցից արտադրվում է նեմատոքսիկ (թույնի տեսակ): Երբ այն անցնում է մաշկի տակ, առաջացնում է արյան ճնշման բարձրացում, սրտի կաթված և անգամ մահ:

Արևադարձային ջրերում հանդիպող արկղաձև մեդուզայի հարձակումից հետո առաջին օգնություն ցույց տալու համար 15-30 րոպե պետք է մարմնի վնասված հատվածը դնել քացախի մեջ: Եթե հարձակումը եղել է ոչ արևադարձային ջրերի արկղաձև մեդուզայի կողմից, վնասվածքը պետք է ցայել ծովի ջրով: Խուսափեք վնասված հատվածը տրորելուց կամ քորելուց: Պետք չէ օգտագործել սառույց կամ տաք ջուր:  

2.Կոբրա արքա

king cobra

Կոբրա արքան աշխարհի ամենաթունավոր կենդանիներից է: Այն լինում է սև, կանաչ կամ շագանակագույն և սովորաբար հանդիպում է Չինաստանի և Հնդկաստանի ջունգլիներում: Երբ այն վախենում է, այն ծալապատիկ դիրք է ընդունում և թքում իր զոհի աչքերի մեջ: Նրա արտազատած նեյրոտոքսինը (թույնի տեսակ), ծակելով մաշկը, ցավ է պատճառում զոհին: Հենց որ այն մտնում է արյան մեջ, այն կարող է մահվան պատճառ դառնալ, եթե անմիջապես բժշկական օգնություն չտրամադրվի: Թույնն այնքան վտանգավոր է, որ 7 միլիլիտրը կարող է սպանել 20 մարդ և անգամ փիղ:  

3. Մարմարյա կոնաձև խխունջ

marbled cone snail

Մարմարյա կոնաձև խխունջի անմեղ տեսքին խաբնվել չարժե: Այս փոքր կենդանին կարող է շատ վտանգավոր լինել: Նրա արտազատած թույնը կարող է հարուցել ցավ, բորբոքում և փայտացում: Ծանր դեպքերում այս կենդանու խայթոցը կարող է տեսողական և շնչառական խնդիրներ առաջացնել: Մինչ օրս չի հայտնաբերվել հակաթույն: Այնպես որ, հարկ է զգուշանալ այս կենդանուց: Այն սովորաբար հանդիպում է աղի ջրերում:

4. Կապտավուն ութոտնուկ

Blue-Ringed Octopus

Թեպետ այս կենդանին չափերով չի գերազանցում գոլֆի գնդակը, այն հայտնի է իբրև աշխարհի ամենաթունավոր կենդանիներից մեկը: Հանդիպում է Ավստրալիայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի ջրերում: Այն արտազատում է երկու տեսակի թույն: Նրա թույնը կարող է հասցնել հետևյալ վնասները` տեսողության մասնակի կորուստ, կուրություն, սրտխառնուք, շարժողական խնդիրներ և շնչառական արգելափակում: Այս կենդանու արտազատած թույնի դեմ ևս հակաթույն չկա, այնպես որ անմիջապես տրամադրվող առաջին բուժօգնությունը առանցքային է տուժածի կյանքը փրկելու համար:  

5. Մահագույժ կարիճ  

Death Stalker Scorpion

Հավատարիմ մնալով իր անվանը` այս կարիճը կարող է խեղանդամ դարձնել ցանկացած մարդու և դառնալ նրա վաղահաս մահվան պատճառ: Այն հայտնի է նաև իսրայելական դեղին կարիճ անվամբ ու հիմնականում հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայում և Միջին Արևելքում: Նրա խայթոցը բավականին ցավոտ է և սրտային կամ ալերգիկ մարդկանց մահվան հավանականությունը ավելի մեծ է: Անհապաղ բուժօգնություն է հարկավոր, որպեսզի կանխարգելվի շնչառական կանգը, ինչն էլ կարող է հանգեցնել մահվան:

6. Քարաձուկ

stonefish

Սա ծովի հատակին բնակվող ամենաթունավոր արարածներից մեկն է: Այս կանաչավուն և շագանակագույն ձկան թույնը հարուցում է ցավ, նեյկրոզ և հյուսվածքների քայքայում: Հարձակումից հետո պետք է վնասված հատվածը թրջել տաք ջրով և անհապաղ դիմել մոտակա հիվանդանոց` հակաթույն ստանալու համար:

7. Բրազիլական թափառող սարդ

brazilian wandering spider

Հայտնի նաև իբրև բանանային սարդ` այն 2007 թվականին գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենաթունավոր սարդ: Հիմնականում հանդիպում է Հարավային Ամերիկայում` բանանների մեջ: Բրազիլական թափառող սարդի թույնի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սերոտոնին, որը խայթոցը դարձնում է շատ ցավոտ: Այն նաև պարունակում է նեյրոտոքսիններ, որոնք առաջացնում են անդամալուծություն, շնչառական խնդիրներ և մահ: Բրազիլական թափառող սարդի թույնը համարվում է բնության Վիագրա, քանզի այն առաջացնում է պրիապիզմ կամ մի ժամ տևող պաթոլոգիական էրեկցիա: Փորձագետներն ուսումնասիրում են այս թույնը` հուսալով, որ այն կարող է կիրառվել էրեկցիոն խանգարումներ ունեցող հիվանդներին բուժելու նպատակով:  

8. Տափաստանային տայպան

Inland Taipan

Տափաստանային տայպանը համարվում է աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը: Այն հանդիպում է Ավստրալիայի տափաստանային շրջաններում: Համարվում է, որ նրա նեյրոտոքսինը 400 անգամ ավելի ուժեղ է, քան մյուս օձերի թույնը: Նրա թույնը կարող է սպանել մարդուն ընդամենը 45 րոպեի ընթացքում: Բարեբախտաբար, նման աղետ դեռևս չի գրանցվել, քանզի հակաթույնը հասանելի է: 

9. Թունավոր նետավոր գորտ

Poison Dart Frog

Այս գորտը սովորաբար հանդիպում է Հարավային Ամերիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Այն արտազատում է բատրախոտոկսին կոչվող թույն, որն արձակվում է ականջների հետևում գտնվող գեղձերի միջոցով: Թույնի այս տեսակը շատ վտանգավոր է և կարող է ընդհուպ մահացու լինել:

10.Ֆուգու ձուկ

Puffer Fish

Այս ձուկը հանդիպում է Մեքսիկայի, Ֆիլիպինների, Ճապոնիայի և Չինաստանի ջրերում: Այն համարվում է էկզոտիկ ուտեստ: Այս ուտեստի արժեքը կարող է հասնել մինչև 200 դոլար, սխալ պատրաստված լինելու դեպքում այն կարող է թունավորման և անգամ մահվան պատճառ դառնալ: Նրա մաշկի, լյարդի և մկանների մեջ թույն կա: Խայթոցից հետո հայտնվում են հետևյալ ախտանշանները` լեզվի և ամբողջ բերանի այրոց, սրտխառնուք, գլխացավ, ականջների խշշոց: Ծանր դեպքերում այս ձկան արտազատած տետրոդոքսինը կարող է մահվան պատճառ դառնալ:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future