Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը զբաղված է ՀՀ բոլոր մարզերում նոր ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներով

SOCIETY

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին: Պոլիկլինիկայի մասնաշենքի  վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականիÕ ¶ պետբյուջեից տրամադրվել է  շուրջ 150 մլն  դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 42 հազար բնակչի, ապահովում է նաև Աբովյանի տարածաշրջանի գյուղական համայնքների 67 հազար 298 բնակ­չու­թյան նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Պոլիկլինիկայում գործում են առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական խորհրդատվական, ախտորոշման, դիսպանսերային, իմունականխարգելման, վերականգնողական բուժման բաժիններ, մասնագիտական կաբինետներ: Պոլիկլինիկայում աշխատում է 63 բժիշկ, 95 բո ւժքույր, 11 կրտսեր բուժաշխատող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ արտադրող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան: Վարչապետը շրջել է 150 աշխատատեղ ունեցող գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրվող բազալտեպլաստիկե կոմպոզիտային ամրաններ ը, որոնց մեջ օգտագործվում է նաև հատուկ մանրաթել, իրենց ամրությամբ 2,5 անգամ գերազանցում են սովորական մետաղե ամրաններին, իսկ խտությամբ 4 անգամ թեթև են: Նշվել է, որ արտադրանքն առայժմ իրացվում է միայն Հայաստանում: Առաջիկայում այն պետք է անցնի նաև միջազգային լիցենզավորում՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Գործարանն արտադրում է նաև հրակայուն գործվածք, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության, ռազմարդյունաբերության և այլն: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ նշել է, որ կառավարությունը լրջորեն զբաղված է հանրապետության բոլոր մարզերում նոր ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներով: Վարչապետը նշել է, որ այժմ  ուսումնասիրվում են ներկրվող բոլոր այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր կլինի արտադրել Հայաստանում և ավելացրել, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են կոնկրետ քայլեր:

Խոսելով Աբովյանի հիմնանորոգված պոլիկլինակայի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ հանրային առողջությունը իշխանությունների, այդ թվում կառավարության համար գերակայություն է և ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքացիների համար նվազագույնը տարին մեկ անգամ հետազոտվելու հնարավորություն ստեղծվի: Աշխատանքներ են տարվելու նաև բոլոր առողջապահական կենտրոններն առցանց միմյանց կապելու ուղղությամբ, ինչը թույլ կտա փոխանակվել տեղեկատվությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում կառավարությունը գնալու է լուրջ ինստի տուցիոնալ բարեփոխումների:

Անդրադառնալով «Արգել» գործարան այցին՝ վարչապետը նշել է, որ այն ունի զարգացման լուրջ ներուժ, որի նորագույն տեխնոլոգիայով արտադրած ամրանները կարող են օգտագործվել շինարարության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Համոզված եմ, որ այս գործարանն ունենալու է մեծ ապագա: Ես՝ որպես կառավարության ղեկավար, ամեն ինչ անելու եմ, որպեսզի գործարանը հաջողությամբ աշխատի և վստահ եմ, որ այս ոլորտում արձանագրելու ենք լուրջ հաջողություններ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության կողմից գործարանին օժանդակությանը, նրա հետագա զարգացմանը և առկա խնդիրներին առնչվող հարցեր:

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference