Կառավարությունում քննարկել են հարկային վարչարարության բարելավման փոփոխությունները
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 10-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել և քննարկվել են, մասնավորապես, հարկային վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավման ուղղությամբ առաջարկվող փոփոխությունները: Արծարծվել են գործարար միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման վրա քննարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



