Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Բեկանվել է լրագրողի դեմ վճիռը. դատավորը սխալ եզրահանգման է եկել

SOCIETY

Վերաքննիչ դատարանը բեկանել է Վանաձորի դատավոր Բորիկ Գրիգորյանի՝ լրագրող Շուշաննա Գրիգորյանի դեմ հայցը մասնակիորեն բավարարած վճիռը և այդ մասով գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:

Վանաձորցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ լրագրող Շուշաննա Գրիգորյանի՝ պարտավորեցնելու նրան հրապարակային ներողության և «զրպարտություն» դիտարկած տվյալները լրատվամիջոցներով հրապարակայնորեն հերքելուն, նաև՝ որպես փոխհատուցում, լրագրողից հօգուտ իրեն 300 հազար դրամ բռնագանձելու պահանջ (սկզբում՝ 500 հազար, հետո դիմումով փոփոխել, նվազեցրել էր հայցագինը):

Դատավոր Բորիկ Գրիգորյանը հայցը բավարարել էր մասնակի: Նրա վճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և´ հայցվոր, և´ պատասխանող կողմերը: Վերաքննիչ դատարանը մերժել է հայցվոր Սուսաննա Սարգսյանի բողոքը, իսկ լրագրող Շուշաննա Գրիգորյանի բողոքը բավարարել է՝ այն հիմնավոր գտնելով:

Երկու կողմն էլ մասնավորապես վիճարկում էին դատավոր Գրիգորյանի վճիռը հետևյալ արտահայտության մասով՝ «Վանաձորում, ասում են, դատարանների նման բարյացակամության պատճառը նշված ուսուցչուհու կապն է առաջին ատյանի դատարանի դատավորներից մեկի հետ» (իր հրապարակման մեջ լրագրողն անդրադարձել է հարկադիր պարապուրդի դիմաց ուսուցչուհու ստացած գումարներին՝ դատական ակտերի հիման վրա): Իր վերաքննիչ բողոքում հայցվորը տարօրինակ է համարել, որ դատավորը չի նկատել այս արտահայտության զրպարտչական բնույթը և այն գնահատել է որպես վիրավորանք:

Մինչդեռ, ըստ նախկին ուսուցչուհու, իրեն զրպարտել են «դատարանում կապեր ունենալու, իր կապերն օգտագործելով դատեր և մեծ գումարներ շահելու, փոքր քաղաքում աշխատող արժանապատիվ, հարգված մանկավարժին մեղադրել են հանրության կողմից պարսավելի արարք կատարելու մեջ, ինչն իր մեջ նույնիսկ քրեածին տարրեր է պարունակում»: Ըստ նրա՝ դատավորը փոխհատուցման գումարի չափն էլ է սխալ գնահատել (վճռով որոշելով 50 հազար դրամ), պնդել է լրագրողից 300 հազար դրամ բռնագանձելու իր պահանջը:

Նախկին ուսուցչուհուն չի բավարարել նաև դատավորի գնահատականը իր հայցադիմումում նշած այլ արտահայտությունների մասով, որ դրանցում առհասարակ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը: Լրագրող Շուշաննա Գրգորյանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել առ այն, որ դատավորը սխալ է մեկնաբանել Քաղ. դատ. օր.-ի 1087.1 հոդվածը:

«Վանաձորում, ասում են, դատարանների նման բարյացակամության պատճառը նշված ուսուցչուհու կապն է առաջին ատյանի դատարանի դատավորներից մեկի հետ» արտահայտությունը վիրավորանք չէ, եթե նույնիսկ այն դիտարկվեր որպես հայցվորի իրավունքները խախտող, ապա միայն զրպարտության տեսանկյունից, քանի որ ձևակերպման մեջ նշվել է փաստացի տվյալի մասին:

Սակայն ո´չ վիրավորանք, ո´չ զրպատություն լինել չի կարող՝ ելնելով Վճռաբեկ դատարանի սահմանած իրավական դիրքորոշումից: Այն չի արատավորում հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը նաև այն պատճառով, որ «կապ» բառի հետ նշված չէ այդ կապի բացասական իմաստն արտահայտող որևէ այլ բառ:

Տվյալ պարագայում պարագայում առկա է վերացական արտահայտություն, որն ընդհանուր նյութի բովանդակության մեջ վիրավորական կամ բացասական իմաստ չի ստանում: Ինչ վերաբերում է խնդրո առարկա ձևակերպմանը, ապա, ինչպես պատասխանողն է նշել իր բողոքում, երկու անձինք միմյանց հետո կարող են ունենալ տարբեր տեսակի կապեր՝ ընկերական, բարեկամական, ընդհանուր ծանոթության, աշխատանքային և այլն, և «կապ» բառի հետ այդ կապը բացահայտող այլ բառ չօգտագործելը չի նշանակում, որ արտահայտությունը կատարվել է վարքագծի ընդունված պահանջներին հակասող ինչ-որ կապ արտահայտելու նպատակով:

Վերաքննիչ դատարանը սույն գործով եկել է եզրահանգման, որ հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող, այսինքն՝ նրան զրպարտող, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված համարված՝ վիրավորող որևէ արտահայտությունների առկայության փաստը բացակայում է, որպիսի պայմաններում դատավոր Բորիկ Գրիգորյանը եկել է սխալ եզրահանգման՝ հայցը մասնակի բավարարելու առումով:

Դատավոր Գրիգորյանն իր վճռում չի պատճառաբանել, թե ինչու է «Վանաձորում, ասում են, դատարանների նման բարյացակամության պատճառը նշված ուսուցչուհու կապն է առաջին ատյանի դատարանի դատավորներից մեկի հետ» արտահայտությունը որակել որպես վիրավորանք, չի պարզվել այն հանգամանքը՝ արդյոք դատավորն այն անձն է, որի հետ կապ ունենալը վիրավորական է կամ, ըստ էության, ինչ կապի մասին է հոդվածի հեղինակը նկատի ունեցել հոդվածում՝ բարեկամական, ազգակցական և այլն:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ նշված հանգամանքը պարզելուց հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հոդվածում տեղ գտած տվյալներին՝ զրպարտություն կամ վիրավորանք արձանագրելու համար:

Ինչ վերաբերում է հայցային վաղեմությանը, այս առումով նույնպես Վերաքննիչ դատարանը նշել է, որ դատավոր Գրիգորյանը ավելի շատ ոչ թե վկաների ցուցմունքներով կամ հայցվորի կողմից հետագայում ներկայացված գրությունների տվյալներով պետք է առաջնորդվեր, այլ գործով ի սկզբանե ներկայացված տվյալներով՝ որպես առավել արժանահավատ՝ հաշվի առնելով, որ մյուս ապացույցները հետագայում են ներկայացվել՝ պատասխանողի կողմից հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումի ներկայացվելուց հետո:

Ադրինե Թորոսյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference