Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


10 անհավանական էժան վայրեր, որտեղ կարելի է նոր կյանք սկսել

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ավելի ու ավելի շատ մարդիկ են համացանցի միջոցով գումար վաստակում։ Սա նշանակում է, որ կարելի է հրաժարվել ապրել կեղտոտ, աղմկոտ, ցուրտ ու չափազանց թանկարժեք մեգապոլիսներում։ Եթե Ձեր աշխատանքը կայանում է նրանու,, որ դուք ամբողջ օրը պետք է նստեք համակարգչի առջև, ապա ամենայն հավանակնությամբ, դուք պարտավոր չեք ապրել հենց այն երկրում ու քաղաքում, որտեղ որոշակի հաջողությունների եք հասել։

Կյանքի համար իդեալական վայրերը սովորաբար գտնվում են այնտեղ, որտեղ դրանք ամենևին չեն նտրում։ Ահա 10 այդպիսի դրախտավայրեր, որոնք իդեալապես համապատասխանում են նոր կյանք սկսելուն։ Կյանք, որտեղ դուք կարող եք հեռակա աշխատել, իսկ հանգիստը վայելել անհավանական գեղեցիկ ու հարմարավետ միջավայրում։

1․ Ավարուա, Կուկի կղզիներ
2
Ֆորմալ առոււմով, այս կղզիները Նոր Զելանդիայի կազմի մեջ են մտնում, սակայն գորնականում դրանք 2008 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում այդ արշիպելագից։ Տեղի արևադարձային լողափները չեն զիջում մալդիվյան ու սեյշելյան լողափներին, միայն թե բնակտարածքն այստեղ կարելի է վարձակալել ամսական 130 դոլարով։
3
Տեղաբնակները պոլինեզիական աբորիգեններ են, ովքեր դեռ չեն հասցրել սովորել զբոսաշրջիկներին։ Տարեկան այստեղ է գալիս շուրջ 100․000 արտասահմանցի։ Համեմատության համար, կարող ենք նշել, որ Հավայան կղզիներում զբոսաշրջիկների տարեկան հոսքը հասնում է մինչև 8 միլիոնի։
4
Ի՞նչ կարելի է անել այստեղ․ հետևել կետերին, արշավների գնալ ու զմայլվել անհավանական գեղեցկության բնապատկերներով։
5
Ինչո՞ւմ է խնդիրը․ արտասահմանցիներն իրավունք չունեն անշարժ գույք գնել այս կղզում։ Նրանք միայն կարող են վերձակալել այն մինչև 60 տարի ժամկետով։ Որպեսզի քաղաքացիություն ստանաք, պետք է մի քանի տարի ապրել այնտեղ ու ստանալ հատուկ թույլատվություն իշխանությունների կողմից։

2․Չեսկի-Կռումլով, Չեխիայի Հանրապետություն
6

Այս հեքիաթային քաղաքը գտնվում է չեխական Բոհեմիա գավառում։ Ամբողջ քաղաքն իրենից ներկայացնում է հսկայական միջննադարյան ամրոց, որտեղ բոլոր փողոցները քարե սալիկներից են։ Այստեղ մշտապես կազմակերպվում են Վերածննդի դարաշրջանի ոճով հանդեսներ, ինչպես նաև անկրկնելի Վարդերի փառատոնը։ Երեք ուտեստներից բաղկացած ճաշը այստեղ կլոր տարի արժի 20 դոլար, իսկ 400 դոլարով կարելի է վարձակալել բնակարան մեկ ամսով։ Այստեղով է հոսում Վլատվա գետը, որը շատ դուր կգա ռաֆթինգի սիրահարներին։ Խնդիրը կայանում է նրանում, որ հարմարավետ ապրելու համար, դուք ստիպված կլինեք գոնե մի քիչ չեխերեն սովորել։

3․ Կո-Տոնսայ, Կամբոջա
7

Սա մի փոքր կղզի է Կամբոջայի հարավում։ Այն իսկական դրախտ է՝ ջունգլիներից ու լողափերից կազմված։ Այստեղ գրեթե մարդ չի ապրում, եթե չհաշվենք մի քանի ձկնորսական ընտանիքի, այնպես որ հարմարավետ բունգալո գտնելը ծիծաղելի գումարով խնդիր չի լինի։ Այստեղ կարելի է հանգստանալ լողափում և ուսումնասիրել ջունգլիներում գտնվող քարանձավը։ 5 դոլարի դիմաց, տեղի ձկներոսները հենց տեղում համեղագույն ընթրիք կպատրաստեն իրենց իսկ կողմից բռնված ծովախեցգետնից, իսկ մնացած բոլոր ծովամթերքները այստեղ 1-2 դոլար արժեն։
8

Ինչո՞ւմ է խնդիրը․ սա իդեալապես մաքուր լողափային կղզի չէ, որտեղ դուք կարող եք օրեր շարունակ պառկել հովանոցի տակ։ Տեղի վայյրի լողափներին հաճախ կարելի է հանդիպել վայրի շների ոհմակների ու անտառի այլ բնակիչների, բայց փոխարենն այստեղ կարող եք լիարժեք ըմբոշխնել քաղաքակրթությունից կտրվածությունը։

4․ Գուանախուատո, Մեքսիկա
9

Հենց Մեքսիկայի կենտրոնում է գտնվում հրաշալի ու մշակութային առումով հարուստ Գուանախուատո քաղաքը։ Այստեղ հրաշալի բնակարանը կարելի է վարձակալել ամսեկան 150-200 դոլարի դիմաց, մեկ գավաթ գարեջուրը բարում արժե 1 դոլարից էլ քիչ, իսկ կինոյի տոմսն արժե խղճուկ 3 դոլար։
10
Այս քաղաքում ապրելու իր փորձի մասին Ռեյ Բրեդբերին գրել է «Հաջորդը հերթում» պատմվածքը։ Այստեղ է նաև տեղ գտնում արվեստների հայտնի փառատոնը, որը Cervantino է կոչվում։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Դոն Քիշոթի հեղինակ Սերվանտեսի։

5․ Մարգարտե կղզիներ, Պանամա
11

Մայրցամաքային Պանամայից 30 կիլոմետր դեպի արևմուտք գտնվում է մի զարմանալի արշիպելագ, որտեղ ժամանակին հսակայական քանակի մարգարիտ էին արդյունահանում։ Ժամանակներ են եղել, երբ այս կղզիներում թաքնվել են ամենահայտնի ու հզոր ծովահենները, իսկ այսօր այս վայրը դարձել է հրաշալի հանգստավայրերի տեղ՝ պանամացիների համար։
12
Այստեղ ծովի ափին կարելի է տուն վարձակալել՝ ամսական 300 դոլարի դիմաց։ Մի խոսքով, հրաշալի վայր է՝ կամավոր աքսորվելու համար։
1
Ի դեպ, այստեղ են նկարահանել «Ողջ մնալ» սերիալի 3 եթերաշրջանները, այնպես որ, անկասկած գործ ունենք գեղարվեստական տեսանկյունից ամենատպավորիչ անկույններից մեկի հետ մեր մոլորակի վրա։

6․ Ագոնդա լողափներ, Գոա, Հնդկաստան
13
Գոայի առափնյա գոտու հարավային մասը մի վայր է, որտեղ կարելի է հենց լողափներին շրջագայել փղերով։ Մեկ շիշ գինին այստեղ կարելի է գնել կես դոլարով, մազերը կտրել՝ 0,6 դոլարով, հենց ծովի ափին խրճիթ վաարձել՝ ամսական 120 դոլարով։ Լուրջ, էլ ի՞նչ է պետք երջանկության համար։
14
Գոայի այս հատվածը բավականին սակավամարդ է։ Տեղաբնկաները այդքան երես չեն առել զբոսաշրջիկներից, ինչպես դա Հնդկաստանի առափնյա այլ գոտիներում է։ Բացի դրանից, Ագոնդայիում գրեթե չես հանդիպի հիպպիների՝ իրենց անիմաստ պլաստիկե ակնոցներով։ Փոխարենը, այստեղ մեծ քանակությամբ տաճարներ և յոգայով զբաղվելու տեղեր կան։

7․ Վելիկո Տիրնովո, Բուլղարիա
15

Այս վայրը գտնում է Բուլղարիայի հյուսիսում՝ համանուն գետի դաշտում։ Սա լավագույն ռիվյերան է՝ սև ծովի ափին։ Այստեղ նույնքան գեղեցիկ է, որքան Ֆրանսիայում, բայց մեկ շիշ գարեջուրն արժի 0,8 դոլար, իսկ բնակչությունը 200,000 մարդ է կազմում։
16

Հետաքրքրական է, որ այս քաղաքը ականատես է եղել առնվազն կես դյու-ին համաշխարհային կայսրությունների վերելքների ու անկումներ։ Այստեղ բնակարան կարելի է վարձակալել ամսական 200 դոլարով, իսկ միակ թերությունը կայանում է վատ զարգացած ենթակառուցվածքներում։

8․ Հո Կոկ-Բիչ, Վիետնամ
17

Վիետնամի հարավ-արևելյան ափերը հայտնի են նրանով, այնտեղ աճում է 11 հազար հեկտար արևադարձային անտառն, ինչպես նաև նրա համար, որ այստեղ են գտնվում Ասիայի թերևս լավագույն վայրերը դայվինգի ու ստորջրյա որսի համար․ այստեղով է անցնում հսկայական պատնեշային ծովախութը։ Բացի դրանից, այստեղ անգամ հանգստյան օրերին տուրիստների չես հանդիպի։
18

Դրա համար էլ բնակտարածքն այստեղ կարելի է վարձակալել ամսական 150-200 դոլարով։ Ճիշտ է, փոխարենը, ստիպված եք լինելու սերտորեն շփվել տեղաբնակաների հետ ու դուք պետք է պատրաստ լինեք, որ նրանք կիսելու են լողափի տեղերը Ձեզ հետ։

9․ Իսմաիկ Բիչ, Ալբանիա
19

Ալբանիայի հարավային ծայրը հրաշալի վայր է՝ խաղաղ կյանք սկսելու համար։ Մոտակայքում գտնվում է փոքրի քաղաք ու Բուտրինգ ազգային արգելոցը։ Կլիման այստեղ միջերկրածովային է, իսկ տիպիկ տեղական բնամթերքներն են փիթապտղի յուղն ու մանդարինները։ Ի տարբերություն հարևանությամբ գտնվող Հունաստանի, Իտալիայի ու անգամ Հորվաթիայի, այստեղ ամեն ինչ շատ էժան է․ մեկ շիշ գարեջուրն արժի 90 սենթ, իսկ բնակտարածքի վարձակալության համար պետք է հատկացնել ամսական 100-120 դոլար։
20

Այստեղ կարող եք առատորեն ծովուտեստներ փորձել, որովհետև ուտեստի միջին գինը կաֆեներում 6 դոլար է կազմում, իսկ սրճարաններում մատուցվում է 30 տեսակի ձուկ, կարող եք էջան գինի խմել՝ 6 դոլարով, կատամարաններ քշել ու հույս ունենալ, որ 5 տարի անց այստեղ տուրիստների քանակը չի ավելանա։

10․ Լաս-Տրանկաս, Չիլի
21

Այստեղ է գտնվում Հարավային Ամերիկային լավագույն լեռնագոգերից մեկը։ Ի վերջո Անդերն են։ Այստեղ կարելի է կլոր տարի դահուկներ քշել, իսկ բնակարանի վարձակալությունը կարժենա մոտավորապես ամսական 300 դոլար։ Հուստ զբոսաշրջիկները ահստեղ ապրում են հենց լեռների փեշերին, իսկ առանձնակի էքստրեմալները՝ նույնիսկ դրանց ստորոտներին գտնվող գյուղերում։

22
Միակ խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ գրեթե կլոր տարի ձմեռ է, բայց դե մարդիկ կան,մ ովքեր հենց դա էլ սիրում են։
23

 

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday