Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Ռուս պատգամավորն առաջարկում է հայկական կոնյակի նման սիրել վրացական բորժոմին և բարելավել տնտեսական կապերը Վրաստանի հետ

SOCIETY

 Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության հեռանկարը քննարկող ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ պետք է առաջնորդվել շահերով և բարելավել գործարար կապերը Վրաստանի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` եռակողմ տեսակամուրջի ժամանակ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորՎիտալի Զոլոչևսկին նկատեց, որ ժամանակակից զարգացած երկրներում բիզնեսն է բոլոր հարաբերությունների ձևավորման հիմքը: «Ակնհայտ է, որ առաջին հարցը գործարար կապերի զարգացումն է: Հայաստանի հետ լավ հարաբերություններ արդեն առկա են, Վրաստանի հետ դրանք պետք է թարմացնել: Չեմ կասկածում, որ գործարարությամբ զբաղվողները քաղաքականությունից դուրս են, նրանց համար միշտ պետք է գոյություն ունենան  ֆինանսական հետաքրքրություններ»,-ասաց Պետդումայի պատգամավորը` հավելելով, որ ինչպես հայկական կոնյակն են սիրում, նույն ձևով կարող են սիրել վրացական բորժոմին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսագիտության բաժնի ղեկավարՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտիառաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանն էլ նկատեց, որ եթե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բնականոն զարգանում են, ապա Վրաստանի հետ կապերում խզում կա, և վրացական տնտեսվարողները պետք է որոշակի ջանքեր գործադրեն ռուսական շուկան կրկին գրավելու համար: «Դրան զուգահեռ ռուսական «բրենդին հավատարիմ» մի տեսակ կա, ում մոտ որոշակի նոստալգիա կա վրացական ապանքների նկատմամբ, այս իմաստով` կարծում եմ, որ վրացական արտադրողների մոտ դեռ կան շանսեր»,-ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` վրացական կողմը պետք է հաղթահարի այն փոփոխությունները, որոնք գրանցվել են այս ընթացքում, մասնավորապես, ԵԱՏՄ նոր տեխնիկական կանոնակարգերի կիրառումը, վրացական ապրանքների` ԵԱՏՄ շուկայի պահանջներին համապատասխանեցումը:

Անդրադառնալով Հայաստանի ու ԵԱՏՄ հարաբերություններին`Ազա Միհրանյանը նկատեց, որ Հայաստանի խնդիրը ներկայում նրանում է, որ ամբողջությամբ չեն լուծվել ԵԱՏՄ երկրների հետ առևտրի փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը: «Դեռևս սուր է տրանսպորտային շրջափակումը, ու հենց այստեղ է, որ Վրաստանի դերակատարումը շատ կարևորվում է որպես տարանցիկ երկիր»,-ասաց Միհրանյանը` հույս հայտնելով, որ արտադրողների ու սպառողների շահերը մաքսիմալ կերպով հաշվի կառնվեն ու մոտ հեռանկարում ակնհայտ կլինի հարաբերությունների խորացում:

Տեսակամուջին հայկական կողմից մասնակցող Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը նշեց, որ բացարձակապես համաձայն չէ մտքի հետ, որ բիզնես շահերն են պայմանավորում մնացած բոլոր հարաբերությունները: «Այդ դեպքում աշխարհում կտիրեր քաոսային իրավիճակ: Ես կարող եմ ասել, որ Հայաստանն իր բարեկամների հետ իրեն այդպես չի պահում, ու մաքսիմում ազնիվ է գործում, նույնիսկ եթե այդպես իր համար շահավետ չէ: Ներկայում Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստանի համար ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակ է ստեղծվել, բնակչություն ը դա լավ է հասկանում, բայց չի ասում, որ վիճակը վատացել է, պետք է շրջվենք Եվրամիության կողմ: Հայերը ռուսների հետ բարեկամությունը կարևորում են ու փորձում են միասին հաղթահարել այդ ժամանակավոր դժվարությունները»,-ասաց Քոչարյանը:

Վրացական կողմը ներկայացնող Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Գուլբաաթ Ռցխիլաձեի խոսքով էլ`չնայած Վրաստանի պաշտոնական դիրքորոշմամբ Ռուսաստանը չի դիտարկվում թշնամի, բայց գործընկեր էլ չի ընկալվում: Ըստ փորձագետի` ի հակադրություն դրա` վրաց ժողովրդի մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: «Վրաստանում անցկացված հարցումները վկայում են, որ հասարակությունը արմատական է տրամադրված` հօգուտ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մեր բնակչությունն ասում է, որ Ռուսաստանի հետ պե տք է ունենանք եթե ոչ բարեկամական հարաբերություններ, ապա գոնե գործընկերային կապեր»,-ասաց Գուլբաաթ Ռցխիլաձեն:

Ինչ վերաբերում է հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, ապա վրաց մասնագետը կարևոր է համարում, որ այդ հարցում Հայաստանն ու Ռուսաստանի հայկական համայնքը նախաձեռնող լինեն:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California