Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ կառավարությունը հաստատել է Արցախի տնտեսական զարգացման 2016թ. ծրագիրը

INTERNATIONAL NEWS

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Այն նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը: Ծրագրով նախատեսվում է նաև  ընդլայնել տեղական արտադրության արտահանելի հատվածը, մասնավորապես, նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը և էլ ավելի խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է պետական բյուջեից հատկացնել 2,530 մլրդ դրամ գումար:

Վարչապետն իր խոսքում կարևորել է տվյալ ծրագրի նշանակությունն արտադրության և արտահանման խթանման համար: «Նախագահի հանձնարարականը կա միջոցներ ձեռք առնել հատկապես վերամշակման արտադրությանն աջակցելու նպատակով: Կարճ ժամանակ ունեք կառավարությանը ներկայացնելու, թե այդ առումով ինչ քայլեր կարող ենք իրականացնել, քանի որ արտադրողների համար պետք է որոշակիություն մտցվի աջակցության գործիքների վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ժամանակին պլանավորել բերքի ձեռքբերման ու արտահանման գործընթացները»,- նշել է վարչապետը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանին:

Կառավարությունը հաստատել է  ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը: Ծրագրի համաձայն, հանրապետությունում կիրականացվի ևս մեկ սոցիալական միջոցառում՝ պետական աջակցությամբ հանրապետության բնակչությունը կունենա անվճար առնվազն ութ հեռուստաալիքների և երեք ռադիոալիքների ընդունման հնարավորություն:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են ԼՂՀ 2016թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես նաև 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝  ԼՂՀ  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը:  Կստեղծվեն համապատասխան պայմաններ պատմամշակութային հուշարձանների հաշվառման, վկայագրման, ուսումնասիրման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման համար, ինչը կնպա ստի  զբոսաշրջության զարգացմանը և հուշարձանների պահպանմանը: Ծրագրի իրականացման միջոցառումների համար կհատկացվի 100 մլն դրամ:

Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու և պատրաստելու Գտչավանքի և Ամարասի վանքերի վերականգնման ճշգրիտ նախագծերը, որպեսզի, ըստ դրանց, հստակեցվեն անելիքները և միջոցներ հայթայթվեն այդ արժեքավոր հուշարձանների պատշաճ վերականգնման համար:

Կառավարության որոշմամբ սահմանվել են 2016թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափերը: «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության համար այդ չափը սահմանվել է 15,6 տոկոս, իսկ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության համար` 5,1 տոկոս: Այդ որոշման արդյունքում համապատասխան մատակարարող ընկերությունների համար անհրաժեշտություն չի առաջանա կատարել անխուսափելի կորուստների հետ կապված լրացուցիչ ծախսեր:

Նիստում հաստատվել է  ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2016թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը, ինչպես նաև փոփոխություն է մտցվել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 757-Ն որոշման մեջ, որն ուղղված է  ոլորտի  օրենսդրական դաշտի բարելավմանը:

Գործադիր մարմինը հաստատել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքով ամրագրված դրույթներով: Որոշմամբ նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթական համակարգ, յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել կրթության առանձնահատուկ  պայմաններ, ինչպես նաև ներդնել այդ կրթության կազմակերպման և գնահատման համար անհրաժեշտ մեխանիզմներ:

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր՝ 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ, որով վերանայվել է նախորդ որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքի համար սահմանված տարիքային ցենզը: Արդյունքում, նախկին 18-35 տարեկանի փ ոխարեն՝ ծրագրից կարող են օգտվել 18-40 տարեկան ամուսիններից կազմված, հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող ընտանիքները:

«3 մլն դրամը բավարար գումար չէ տուն կառուցելու համար, այլ աջակցություն է կառուցման գործընթացին, որի միջոցով զգալիորեն խթանում ենք բնակարանաշինությունը շրջաններում: Մենք ակնկալում էինք, որ հայտերը շատ են լինելու, և մեր միջոցները չեն բավարարելու սկզբնական փուլում: այժմ, երբ արդեն մի քանի տասնյակ ընտանիքների տրամադրել ենք դրամաշնորհ, տարիքային շեմը բարձրացնում ենք, որպեսզի ավելի շատ ընտանիքներ կարողանան օգտվել այս ծրագրից: հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վարչակազմերին շրջաններում գույքագրել կարիքներն ու հնարավոր հայտերը, որպեսզի աստիճանաբար ընդլայնենք շահառուների տարիքային կազմն ու քանակը: Ավելին՝ հեռու չէ այն օրը, երբ լրիվությամբ կվերացվի տարիքային սահմանափակումը»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով որոշմանը:

Կառավարության որոշմամբ անժամկետ բնույթ է հաղորդվել հանրապետության բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական ծրագրին, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրական և արդյունավետ է գնահատվել:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին գնահատել ծրագրի իրականացման մեխանիզմների կիրառականությունը, բացահայտել դրանց խնդիրները և, արդյունքում, հնարավորինս հեշտացնել վարչարարությունը, որպեսզի ուսանողները դժվարություններ չունենան այդ աջակցությունից օգտվելու հարցում: Վարչապետի խոսքով՝ գործող մեխանիզմը հիմք է դառնալու ուսանողների տրանսպորտային ծախսերը սուբսիդավորելու հետագա ծրագրերի համար:

Գործադիր մարմինը հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Նախարար Ն. Աղաբալյանի խոսքով՝ մշակութային միջոցառումների հիմքում շարունակելու է մնալ մշակութային ժառանգության պահպանումն ու մշակութային ինքնության վերարտադրությունը: Նախատեսվում են նաև նոր նախագծեր: 2016թ. մշակութային միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվելու է 102 մլն դրամ, իսկ հիմնականում շրջանների երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացմանն ուղղված երիտասարդական մի ջոցառումների համար՝ 36 մլն դրամ:

Կառավարության կողմից հաստատվել է նաև պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների 2016թ. ծրագիրը: Վերջինիս նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում 2013 և 2014 թվականներին տնկված անտառներում իրականացնել խնամքի աշխատանքներ՝ դիմադրությունը և անտառի որակը բարձրացնելու, տեսակային կազմը բարելավելու նպատակով: Նախատեսվում է նաև իրականացնել անտառային ուսումնասիրություններ, որոնց միջոցով կորոշվեն 2017 թվականի համար հատատեղերը: Ծրագրի իրականացումը կապահովի անտառների բնապահպանական, միջավայրաստեղծ, հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգիենիկ և առողջապահական գործառույթների իրացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 6,623 մլն դրամ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է անտառահատման վերահսկողության գործընթացից և կարևորել, որ այդ հարցում հետևողական ու շարունակական քայլեր կատարվեն պատասխանատու մարմինների կողմից: Անդրադառնալով որսագողության խնդրին՝ գործադիրի ղեկավարը մտահոգություն է հայտնել առկա միտումներից և հանձնարարել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ոստիկանությանը համատեղ ուժերով խստացնել վերահսկողությունը և ակտիվացնել պայքարն այդ հանցավոր երևույթի դեմ:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ունենալ կամավորական փրկարարական և հրշեջ-փրկարարական միավորումներ, ինչպես նաև հասարակական բնագավառում ստեղծել այդ շարժման զարգացման համար իրավական, սոցիալական հիմքեր և նյութական պայմաններ:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմն ու անդամների գործառույթները՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանը շրջվարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներին հիշեցրել է սահմանված ժամկետներում տոնական ծրագրերի կազմման ու նախահաշվի ներկայացման անհրաժեշտության մասին:

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards