Ին՞չ պատճառներով են Ալլա Պուգաչովայի ամուսնուն փոխարինել այս հանրահայտ հայով
LIFEՌուսական «Պարեր աստղերի հետ» նախագծի նոր եթերաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ հաղորդավար Մաքսիմ Գալկինի փոխարեն այժմ հանդես կգա Գարիկ Մարտիրոսյանը։ Գալկինը նախագիծը վարել է 2009 թվականից՝ 6 եթերաշրջան։ Նախագծի հեղինակները այս փոփոխությունը մեկնաբանել են նրանով, որ հանդիսատեսը փոփոխություններ ու նոր դեմքերի կարիք ուներ։

Մյուս հաղորդավար Դարյա Սպիրիդոնովան մնացել է, սակայն նա հաղորդավարի փոփոխման մասին տեղեկությունները չի ցանկանում մեկնաբանել։ Ներքին խոսակցություններ կան, որ Գալկինը տարաձայնություններ ունի «Россия» հեռուստաընկերության հետ, դրա համար էլ նրան նախագծից հեռացրել են։
Պատրաստեց Past.am-ը:
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



