Սասուն Միքայելյանը՝ Սերժ Սարգսյանի «դաբրո»-ո՞վ
POLITICSԻնչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Թեև Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ Հրազդանի մեր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում ֆավորիտ թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի մասին:
Պարզվում է, որ տարաբնույթ խոսակցությունների և տարբեր շրջանակների հետ հանդիպման ժամանակ Սասուն Միքայելյանը ասել է, որ Հրազդանի քաղաքապետ ընտրվելու համար հենց իր շանսերն են ամենաշատը, քանի որ այդ հարցում իրեն հաջողվել է ստանալ Սերժ Սարգսյանի դաբրո-ն:
Իսկ թե ինչու են մեր թե՛ իշխանական, թե ընդդիմադիր թեկնածուները մշտապես դաբրոացավով տառապում՝ մնում է միայն ենթադրել:
Անահիտ Գրիգորյան
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



