Այդպիսի տղամարդ չկա, իսկ եթե կա, ուրեմն ես նրանց թվին չեմ պատկանում, ես այդ ասպետը չեմ. Նարեկ Բավեյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հաշված օրեր հետո կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի սպասված երկրորդ եթերաշրջանը: «Դոմինո»-ի նոր զարգացումների, սպասվող տեսահոլովակի եւ տոնական մեկամսյակի մասին Life.panorama.am-ը խոսել է Նարեկ Բավեյանի հետ:
«Հեռուստադիտողի հետ միասին մենք էլ ենք մեծ ոգեւորությամբ սպասում «Դոմինո»-ի նոր եթերաշրջանի ցուցադրությանը: Նկարահանումների մի մասն արդեն արված են, ունենք պատրաստի սերիաներ, որոնք կներկայացնենք մարտի 14-ից,- նշեց Նարեկն ու ավելացրեց,- նոր եթերաշրջանում սպասվում են նոր իրավիճակներ, նոր պատմություններ, նոր դեմքեր ու ընկերների գլխին նոր փորձանքներ»:
Հետաքրքրվելով, թե Նարեկ Բավեյանի կերպարի՝ Նորիկի, սիրելիի հեռանալը, ում մարմնավորում էր Լիկա Սալամանյանը, շրջադարձային փոփոխությունների պատճառ կդառնա՞, երգիչ-դերասանը պատասխանեց.
«Ոչ, այնպես չէ, որ Լիլիթի կերպարի հեռանալու հետ շրջադարձային փոփոխություններ կլինեն: Անկեղծ գտնվելով ասեմ՝ ինքս էլ չգիտեմ, թե հետագայում ինչ տեղի կունենա Նորիկի հետ, գուցե նա կրկին սիրահարվի, գուցե նոր մեկը հայտնվի»:
Նարեկ Բավեյանը հայտնեց, որ իրավունք չունի շատ մանրամասներ հայտնել սիթքոմի նոր եթերաշրջանից, փոխարենը մեր միջոցով հաճելի դիտում մաղթեց հեռուստադիտողին:
Ի դեպ, հաշված օրեր հետո էկրաններին կհայտնվի նաեւ Նարեկ Բավեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Հասել եմ»: Նրա խոսքերով տեսահոլովակն արդեն նկարահանված է, այս պահին ընթանում են մոնտաժային աշխատանքները, որից հետո կնշանակվի պրեմիերայի օրը:
Անդրադառնալով կանանց տոնական մեկամսյակին՝ հարցին, թե Նարեկը կնոջ համար ինչպիսի՞ մեկամսյակ է կազմակերպելու, երգիչը ծիծաղելով պատասխանեց.
«Կարծում եմ՝ չկա մի տղամարդ, ով մեկ ամիս շարունակ տոն դարձնի իր կնոջ օրերը, այդպիսի տղամարդ չկա, իսկ եթե կա, ուրեմն ես նրանց թվին չեմ պատկանում, ես այդ ասպետը չեմ: Իհարկե, այս օրերին գուցե հաճախ նվերներ ու անակնկալներ լինեն, բայց հաստատ մեկ ամիս շարունակ ծաղիկներով տուն չեմ գնա»:
Հետաքրքրվելով, թե կնոջը՝ Քրիստինային ի՞նչ է նվիրել մարտի 8-ի կապակցությամբ, Նարեկը կիսվեց մեզ հետ.
«Մինչ մարտի 8-ը կինս մի վերնաշապիկ էր հավանել, ես էլ որոշեցի նրան անակնկալ անել եւ գնել այդ վերնաշապիկը, բացի այդ նաեւ ռոմանտիկ ընթրիքի հրավիրեցի: Այնպես որ, կինս շատ ուրախ ու գոհ էր»,- նկատեց Նարեկն, ով երեք ամսից հայր կդառնա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



