Քորթնի Քարդաշյանը հուսահատ ջանքեր է անում՝ նախկին ամուսնուն հետ վերադարձնելու համար
PHOTO
Նախորդ տարվա ամռանը Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, ամուսնալուծվեց ամուսնուց ու երեք երեխաների հորից՝ Սկոտ Դիսիկից։ Զույգի հարաբերությունները տեւեց 9 տարի, սակայն դրանք ստաբիլ հարաբերություններ չէին։ Սիրահարներն անընդհատ բաժանվում ու միանում էին, անգամ այն, որ 3 երեխա ունեն, իրենց չէր խանգարում։
Նշենք, որ զույգը 3 երեխա ունի՝ 6 տարեկան Մեյսոնը, 3 տարեկան Պենելոպան եւ մեկ տարեկան Ռեյնը։ Անցած տարվա ամռանը 36-ամյա Քորթնին հերթական անգամ հեռացավ ամուսնուց։ Պատճառը շոումենի դավաճանությունն էր։ Սկոտն ու Քորթնին չէին հանդիպում մի քանի ամիս, Սկոտը անգամ երեխաներին չէր տեսնում։
Այժմ նրանք հանդիպում են, որպեսզի Սկոտը տեսնի երեխաներին։ Քորթնի Քարդաշյանն անընդհատ հուսահատ քայլեր է անում՝ նախկին ամուսնուն վերադարձնելու համար, սակայն նրա մտերիմներն ասում են, որ Սկոտը չի ցանկանում այլեւս վերադառնալ նրա մոտ, նա իրեն լավ է զգում իր տարբեր սիրուհիների հետ։
«Ես 32 տարեկան եմ եւ եթե ամեն գիշեր տանը մնամ, ձանձրույթից կմեռնեմ։ Այո, ես շատ եմ սիրում Քորթնիին ու երեխաներին, բայց վերջ, մենք այլեւս միասին չենք»,- հայտարարել է Դիսիկը։
Այդ հայտարարությունից հետո Քորթնին հուզիչ մեկնաբանություն է թողել Թվիթերի իր էջում։ «Ժպիտը թաքցնում է իմ ցավը, մտերիմներիս հանդեպ հոգատարությունը ծածկում է իմ տանջանքները, ծիծաղը թաքցնում է իմ արցունքները»,- գրել է նա։
Պատրաստեց Past.am-ը:




















































