Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Ստեփանավանի ոստիկանության նախկին աշխատակցի և որդիների կողմից ծեծի ենթարկված քննիչը բողոքում է առողջական վիճակից

SOCIETY

Ստեփանավանի ոստիկանության նախկին աշխատակցի և նրա որդիների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով տուժել է Ստեփանավանի քննիչ Էդիկ Կոստանյանի առողջությունը: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց քննիչը՝ նշելով, որ ծանր մարմնական վնասվածք է ստացել՝ ուղեղի ցնցում, ճակատային ոսկրի խոռոչի ճաք, ինչի պարագայում, հասկանալի է, որ չի կարող նորմալ առողջական վիճակում լինել: «Գլխացավեր եմ ունենում հաճախակի»,- բողոքեց քննիչը:

Վերջինս չցանկացավ մանրամասներ հաղորդել դեպքի վերաբերյալ՝ ասելով, որ նման լիազորություն չունի տեղեկատվություն հաղորդելու, հատկապես, որ դռնբաց դատավարություն է ընթանալու և բոլոր մանրամասները կհրապարակվեն դատարանում: Միայն նշեց, որ կռվի մեջ է հայտնվել ծառայողական պարտականությունների բերումով. վիճաբանություն տեսնելով՝ իջել է մեքենայից, որ հանդարտեցնի քաղաքացիներին: Արդեն Լոռու մարզի դատարանի վարույթում է Գլխավոր դատախազության կողմից ուղարկված գործը՝ ըստ մեղադրանքի Վարուժան և Արծրուն ու Ալեքսանդր Մովսիսյանների՝ Քր. օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 9-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, և Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:

 

Այսպիսով, ոստիկանության նախկին աշխատակից Վարուժան Մովսիսյանն ու նրա երկու որդիները մեղադրվում են այն բանի համար, որ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 23.37-ի սահմաններում, խմբի կազմում կատարել են՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, ուրիշի գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված խուլիգանություն:

Ինչպես նաև խմբի կազմում, խուլիգանական դրդումներով և, կապված անձի կողմից իր հասարակական պարտքի կատարման հետ, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել են ծանր վնաս: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանն ու նույն բաժնի քննիչ Գագիկ Այվազյանը տուժող են ճանաչված:

Որպես իրեղեն ապացույց գործում ներկայացված են տուժողներ Էդիկ Կոստանդյանի և Գագիկ Այվազյանի, մեղադրյալներ Վարուժան, Ալեքսանդր և Արծրուն Մովսիսյանների հագուստները, տուժող Էդիկ Կոստանդյանի բժշկական փաստաթղթերը: Հայր և որդի Մովսիսյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Չնայած նույնիսկ գործում առկա բժշկական փաստաթղթերին՝ տուժող քննիչը ցավով նկատում է, որ իր առողջական վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում:

«Երևի թե ոչ ոքի այս պահին դա չի հուզում: Մի բան էլ մեղադրվող կողմը նախագահին դիմումներ է գրում»,- ասաց քննիչը: Իսկապես, ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում քննիչի ծեծի փաստով կալանավորված նախկին ոստիկանության աշխատակցի կինը նշել էր, որ ամուսնու և որդիների նկատմամբ անարդար քննություն է իրականացվել, որ ինքը չի դիմանա, եթե նրանք դատապարտվեն և «թախանձագին խնդրել էր» նախագահին հանձնարարել ամուսնու եւ որդիների կամ գոնե նրանցից մեկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել:

«Հատուկ քննչական ծառայությունում նույնպես հակված չեն պարզել դեպքի իրական հանգամանքները եւ իրենց քրտինքով եւ ազնիվ աշխատանքով ապրող ընտանիքի երեք տղամարդկանց՝ ամուսնուս եւ որդիներիս, թողեցին կալանքի տակ՝ անտեսելով բոլոր իմ աղերսները: Նրանց կալանավորելուց հետո ես՝ բազմաթիվ հիվանդություններով տառապող կինս, մնացել եմ առանց խնամքի, ավելին, ամիսներ շարունակ բռնել եմ Ստեփանավան-Երեւան ճանապարհը եւ հարկադրված եմ ինքս հոգալ անազատության մեջ գտնվող ընտանիքիս երեք անդամների խնամքը։

Եվ սա այն դեպքում, երբ այդ չարաբաստիկ վիճաբանությունն սկսվել է պատահաբար, նախապես ծրագրված չի եղել, վիճաբանողները մինչ այդ միմյանց նկատմամբ որեւէ անձնական թշնամանք չեն ունեցել, վիճաբանության ընթացքում հրազեն կամ սառը զենք չի կիրառվել եւ ամենակարեւորը՝ այն որեւէ անդառնալի կամ ողբերգական հետեւանք չի ունեցել։ Բոլորս էլ պարբերաբար տեղեկանում ենք, որ նման միջադեպեր հաճախ են լինում եւ ոչ ոք ապահովագրված չէ դրանից»,- գրել էր ստեփանավանցի կինը՝ հանրապետության նախագահին ուղղված բաց նամակում:

Նույն նամակից տեղեկանում ենք մի ուշագրավ հանգամանքի, որ դեպքից անմիջապես հետո մեղադրյալ Վարուժան Մովսիսյանն անձամբ է գնացել ոստիկանության Ստեփանավանի բաժին ու հաղորդում տվել իրեն ծեծի ենթարկելու մասին, բայց այն թողնվել է անհետևանք, իսկ քրեական գործը հարուցվել է քննիչների զեկուցագրերի հիման վրա: Քննիչները տուժող են ճանաչվել, իսկ հաղորդում տվողը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։ Երկու ամիս անց կալանավորվել են նաև նրա երկու որդիները:

Ադրինե Թորոսյան
 
 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California