Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Դուշման Վարդանի տուն-թանգարանի հուշամատյանում առաջին գրառումը կատարեց ՀՀ Նախագահը

SOCIETY

Վերանորոգումից հետո այցելուների առջև դռներն է բացել արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանը: Վերանորոգված տուն-թանգարանի բացման արարողությանը մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով հերոսի մոր, քրոջ և եղբոր  ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանում, ծանոթացավ այնտեղ ցուցադրվող նմուշներին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջին գրառումը կատարեց Դուշման Վարդանի տուն-թանգարանի հուշամատյանում: «Վարդան Ստեփանյանը գիտակից ու հեռատես մտավորականի, հայրենիքի պաշտպանությանը նվիրված կամավորականի իսկական օրինակ է: Իր կարգապահությամբ ու խիզախությամբ նա օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք: Նրա անցած մարտական ուղին փառավոր է, ինչպես ուղին մեր ողջ բանակի, որի կազմավորման ակունքներում նաև Դուշման Վարդանն էր ու իր նմանները: Նրա հիշատակը հավերժացնելու կոչված տուն-թանգարանը, համոզված եմ, ծառայելու է շնորհակալ գործի, որպ եսզի Վարդան Ստեփանյանի օրինակը դառնա վարակիչ և ուսանելի գալիք սերունդների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նախագահ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը նշեց, որ տուն-թանգարանը գործում է արդեն 24 տարի, սակայն շենքը հին էր ու վերանորոգման կարիք կար: «Շենքը կառուցվել է 1936թ. և վերոնորոգման կարիք կար: Վերանորոգման համար ես եմ դիմել պատկան մարմիներին, որովհետև Դուշման Վարդանի տուն-թանգարանը սերունդներ է դաստիարակում: Թանգարանի այցելուները շատ են, գալիս են զորամասերից, դպրոցներից, համալսարաններից, նույնիսկ սփյուռքից ենք այցելուներ ունենում: Ես գիշերում եմ այստեղ, որովհետև կեսգիշերին կարող են դռան զանգը տալ տարբեր մարդիկ: Աստեղ անգամ նորակոչիկների են օրհնում ու բանակ ուղարկում: Տղաներ կան, որ գալիս են, երդվում են, որ շարունակելու են հայրենիքն ազատագրելու Վարդանի գործը: Ես այստեղ և հավաքարար եմ, և պահակ եմ, և Վարդանի մայրն եմ, և մայրն եմ այն հաճախորդների, ում համար տառապյալ հող ու հայրենիք կա: Մայրն եմ հայոց այն տղաների ու աղջիկների, ովքեր արժանի զավակներ են իրենց ընտանիքի համար, մայրն եմ ողջ բանակի և յուրաքանչյուր կորցրած զինվորի հետ ես Վարդան եմ կորցնում: Սիրում եմ բոլորին, խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ովքեր արժանի զավականեր են դաստիարակում մեր հայրենիքի պաշտպանության համար»,- ընդգծեց հերոսի մայրը:

Նա պատմեց, որ Դուշման Վարդանը մի անգամ եղբոր հետ Եռաբլուր է բարձրացել, ու եղբորը հարցրել՝ «տեսնես իմ տեղը որտե՞ղ է լինելու»: «Նա լավ գիտեր, որ թշնամին գիտի իր մասին, գիտեր, որ իրեն հետևում են, ուստի անընդհատ հետը պայթուցիկ էր ման տալիս, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրեն պայթեցներ՝ թշնամու ձեռքը չընկնելու համար: Նա մահից չէր վախենում, սակայն ինձ համար միակ ցավն այն է, որ նա ժառանգ չունեցավ: Գոնե մի ժառանգ ունենար, ով իր նման լավ զինվոր ու հրամանատար կլիներ: Այսօր նա 50 տարեկան կլիներ, բայց պետք է ասեմ, որ նա շարունակում է սերունդներ   դաստիարակել վաղվա հաղթանակների համար: Եթե նա կենդանի լիներ, լավ հրամանատար կլիներ, որովհետև Ղարաբաղում նա և կռվում էր, և տարբեր տեղերից զենքեր էր հայթայթում: 1988թ.-ից նա գլխավոր շտաբի անդամ էր մեր ներկայիս նախագահի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Պատմում են, թե մեր նախագահը ինչպես է լացել, երբ լսել է Վարդանի զոհվելու լուրը: Վարդանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի հետ ճանապարհ է անցել: Սեյրան Օհանյանն էլ հաճախ է գալիս թանգարան ու ասում է՝ «Դուք իմ մայրն եք, որովհետև ես Վարդանի հետ եմ մարտերի մասնակցել: Նա առաջիններից մեկն է, ո վ Շուշի է մտել: Մի առիթով ուսանողական ընկերներին ասել է, որ առաջինը Շուշի է մտնելու Լաչինի միջանցքով հետ է գալու Հայաստան: Ընկերներն այդ ժամանակ ծիծաղել են, չեն հավատացել: Բայց նա հասավ իր նպատակին:  Ասկոլկայի հետ միասին նա առաջիններից մեկն է մտել Շուշի: Այնուհետև մասնակցել է Լաչինի ազատագրմանը: Իսկ Շուշիի ազատագրումից հետո, երբ ադրբեջանցիները կրկին փորձել են հետ վերցնել քաղաքը, հենց Դուշման Վարդանն է նրանց հետ շպրտել: Բոլորը, ովքեր մասնակցել են այդ մարտերին ասում են, որ Վարդանն է փրկել Շուշին»,- պատմեց Զարուհի Շամյանը:

Դուշման Վարդանի տուն-թանգարանում ցուցադրվում են նրա անձնական իրերը, այն գրքերը, որոնք սիրել է կարդալ, նկարներ, իր ձեռքով պատրաստված աշխատանքներ:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference