Google-ն արձակուրդի պլանավորման ծառայություն Է գործարկել
SOCIETYGoogle-ը գործարկել Է Destinations ծառայությունը, որն օգտատերերին օգնում Է արձակուրդը պլանավորել կայքի որոնողական տողի միջոցով: Դրանից օգտվելու համար հարկավոր Է ցանկալի աշխարհագրական ուղղությունից հետո ներմուծել vacation կամ destination բառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործառույթը հուշում Է օպտիմալ ամսաթվերը կամ հյուրանոցների ամրագրումը եւ ավիատոմսերի գնումները ցածր գներով, ինչպես նաեւ կանխատեսում Է սեզոնային եղանակը եւ ընտրված վայրի ժողովրդականությունը այլ ճանապարհորդների տվյալների հիման վրա:
Բացի այդ, ուղեգրի ընտրության գործընթացում կարելի Է նշել ուղեւորության ցանկալի բյուջեն եւ հավելյալ նախասիրությունները, օրինակ՝ «սերֆինգ», «արշավներ» կամ «դահուկներ»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



