Yerevan, 25.August.2026,
00
:
00
BREAKING


Ես օրեր, շաբաթներ շարունակ լացել եմ, ինձ մոտ իրական դեպրեսիա էր. Անի Քոչարն անկեղծանում է

PHOTO

Aysor.am-ը գրում է.

Արդեն երկու օր է, ինչ համացանցում տարածվել են տեղեկություններ լրագրող, խմբագիր Անի Քոչարի` կրկին ամուսնության մասին: Նյութի աղբյուր հնդիսացել էր վերջինիս ֆեյսբուքյան էջում՝ կարգավիճակի փոփոխությունը: Aysor.am-ը կապ հաստատեց Անիի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը: Առիթն օգտագործելով՝ զրուցեցինք նաև ներկայիս զբաղվածության, Հայաստանից հեռանալու և ամուսնալուծության պատճառների մասին: Անի Քոչարն այսօր ավելի քան անկեղծ էր…

-Անի, արդեն որքա՞ն ժամանակ է, որ Գերմանիայում եք ապրում:

-Ավելի քան երկու տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայում: Եվ այս երկու տարին երկու դար է թվում հայրենիքից հեռու: Կարոտն անասելի է և հնարավոր է, որ շատ շուտով վերադառնամ:

-Հե՞շտ է այդտեղ ապրելը, հատկապես, որ բալիկ ունեք:

-Որևէ տեղ, որևէ բան այդքան հեշտ չէ և սկուտեղի վրա չի մատուցվում, պետք է սովորել, աշխատել, գործել: Բալիկս ինձ երբեք որևէ հարցում չի խոչընդոտել: Ավելին, իմ կյանքի բոլոր դժվարությունները հանուն նրա հաղթահարում եմ կայծակնային արագությամբ: Իհարկե, շատ դժվարին օրեր եմ ունեցել, սակայն այդ ամենը ոչինչ էր հոգեբանական այն ապրումների հետ, որն ունեցա, երբ ընդամենը հաշված օրերում ամեն բան թողեցի Հայաստանում և եկա այստեղ: Այդ պահին հանգամանքներն էին այդպիսին:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում, աշխատանք ունե՞ք:

-Արդեն իսկ հասցրել եմ երկու դպրոց ավարտել և վերապատրաստվել՝ որպես թարգմանիչ և սոցիալական աշխատող: Այժմ աշխատում եմ գերմանական «Կարմիր խաչ» կազմակերպությունում՝ որպես կամավորների ղեկավար-համակարգող, նաև՝ սոցիալական հարցերի նախարարությունում: Երկու աշխատանքներն էլ բավականին աշխատատար են, բալիկիս մանկապարտեզից վերցնելուց հետո նաև աշխատում եմ տանից, այնպես որ ողջ օրս լցված է աշխատանքով, բարեգործական գործունեությամբ, իմ բալիկով, ընտանիքով, որն ինձ հետ Գերմանիայում է, ինչպես նաև հայկական համայնքի աշխատանքներով:

-Փոքրիկի խնամքով հասցնո՞ւմ եք զբաղվել:

-Իհարկե հասցնում եմ, դա սուրբ պարտականություն է, ես աշխատում եմ մինչև նրան մանկապարտեզից վերցնելը, և հետո՝ երբ քնում է, տանից` համակարգչով: Նա շատ ակտիվ փոքրիկ է, նրանով զբաղվում եենք բոլորս՝ ես, մայրս, քույրս…  Այժմ նրա համար խմբակ եմ փնտրում, որպեսզի սկսի հաճախել: Արդեն գերմաներեն ևս խոսում է: Մանկապարտեզում ֆավորիտներից է, այս տարվա մանկապարտեզի տեղեկատվական-գովազդային բուկլետի վրա նրա լուսանկարն է լինելու: Շուտով կտպագրվի (ժպտում է):

-Որքան հասկացա, գերմաներենին լիովին տիրապետում եք:

-Անկեղծ ասած՝ երբ նոր էի եկել, շատ բարդ էր: Նույնիսկ չէի հասկանում, թե նախադասությունը որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում: Մինչ այդ երբևէ գերմաներենին չէի առընչվել: Հեռուստացույցից ծանոթ էի միայն «ախթունգ, ախթունգ» արտահայտությանն ու «գութնթագ» բառին (ծիծաղում է): Հատուկ դասընթացների գնացի և լեզուն սովորեցի ընդամենը մեկ տարում, բայց միևնույն է, չի կարելի ասել, որ գերազանց տիրապետում եմ: Գերմաներենը բարդ և խճճված լեզու է, ունի կանոն և բազմաթիվ բացառություններ: Բայց գլուխ հանում եմ, Փառք Աստծո: Քանի որ աշխատանքս անմիջականորեն կապված է փախստականների հետ, շատ կարևոր է նաև այլ լեզուների, այդ թվում նաև հայերենի իմացությունը: Ցավոք, այսօր Գերմանիայում չափազանց շատ են հայերը, ովքեր փախել են հիվանդությունների պատճառներով: Չէ՞ որ այսօր Հայաստանում մոլեգնում է քաղցկեղը և այլ ծանր հիվանդություններ, մարդիկ էլ գալիս են այստեղ՝ հումանիտար օգնություն ստանալու ու բուժվելու: Մի փոքր էլ սովորել եմ քրդերեն և արաբերեն, քանի որ շատ են նաև Սիրիայի եկած փախստականները:

-Ո՞րն էր Հայաստանից գնալու իրական պատճառը. շատերն այն կապեցին Ձեր նախկին ամուսնու՝ Արման Մուշեղյանի բուժման հետ, շատերն էլ՝ քաղաքական հետապնդման:

-Այո, Հայաստանից մեկնել ենք բուժման նպատակներով, սակայն ամեն բան մի փոքր այլ կերպ ընթացավ և այստեղ գտնվելը երկարաձգվեց մինչ օրս: Ես իմ առաքելությունը կատարել եմ՝ իմ նախկին ամուսնու բուժման ողջ ընթացքում նրա կողքին եմ եղել, օրեր շարունակ վազքի մեջ՝ բժիշկներ, հիվանդանոցներ, պետական մարմիններ: Ու երբ բառ անգամ չգիտես գերմաներենով և բոլորը չեն, որ անգլերեն են խոսում՝ ամեն բան կրկնակի դժվար է լինում: Բայց դա անցած փուլ է, որի մասին չեմ էլ ուզում հիշել կամ խոսել: Վերևն Աստված կա, ամեն բան տեսնում է, թող յուրաքանչյուրին տա իր սրտի չափով:

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա այդ մասին չեմ ցանկանում խոսել. եղել են բազում խնդիրներ ներկա իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, բայց այդ ամենի մասին՝ երբ վերադառնամ Հայաստան: Չստացվի, թե արտերկրում եմ և հեշտ է խոսելը: Ինձ ճանաչողները գիտեն՝ ես վախեցողներից չեմ:

-Բայց Ձեր ամսագրի վրա բավական տարիներ էիք աշխատել, այն ուներ իր տեսակն ու ձեռագիրը: Չափսոսացի՞ք, որ թողեցիք այդ ամենը:

-Չափսոսացի՞: Ես օրեր, շաբաթներ շարունակ լացել եմ, ինձ մոտ իրական դեպրեսիա էր, ամեն բան զուգադիպեց՝ անհաջողություններ գործերում, որոնք ուղիղ կապ ունեին և՛ անձնականի, և՛ երկրից իմ բացակայելու հետ: Եթե ես Հայաստանում լինեի, Հայաստանի ամենապահանջարկ ունեցող ամսագիրն ու ժամանցային կայքը երբեք չէր փակվի:

-Վստահ եմ, դժվար է մենակ հաղթահարել այդ ամենը:

-Իհարկե դժվար է, ու այդ դժվարին պահերին, երբ ընկերությունը բազում պարտքեր էր կուտակել, ինձ միայնակ թողեց առաջին հերթին մարդը, ում համար թողել էի ամեն բան: Փառք Աստծո, կողքիս էին ընտանիքս՝ իմ հրաշք քույրերը, նաև իմ թիմը, ովքեր զինվորի նման մինչև վերջ ինձ հետ էին: Իսկ թիկունքից հարվածողներ միշտ լինում են, բայց ես նրանց ներել եմ: Աստված իրենց հետ:

- Շատերն այստեղ Ձեզանից որոշ չափով հիասթափվեցին՝ մտածելով, որ ինքներդ եք Արմանից առաջինը հեռացել: Ձեր պատասխանից ելնելով, կարելի է ասել, որ հակառա՞կն է եղել, նա՞ է դժվար պահին Ձեզ մենակ թողել:

-Ամուսնալուծությունն իմ որոշումն է եղել, բայց դա բխել է մի շարք հանգամանքներից: Պարզապես մի բան կասեմ. որևէ կին հիմար չէ, որպեսզի իր երջանկությունից հրաժարվի: Ինչ վերաբերում է մարդկանց հիասթափությանը, ներեցեք, բայց չգիտեի, որ իմ ամուսնությամբ կամ ամուսնալուծությամբ որևէ մեկին պարտական եմ: Երկու դեպքում էլ որոշումն իմն է եղել և ես որևէ մեկին հաշվետու չեմ: Միայն իմ Տեր Աստծուն եմ պարտական և նա ամեն բան տեսնում է: Իմ խիղճը հանգիստ է այնքանով, որ ամենադժվար պահին չմտածելով ոչ մի բանի մասին՝ նրա կողքին եղա, այդ ամբողջ ճանապարհն անցա իր հետ ու արեցի ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հեշտ անցնի նրա համար այդ ընթացքը: 

-Ամեն դեպքում, շատերի համար բավական զարմանալի ու անսպասելի էր Ձեր՝ Արմանից հեռանալը, հատկապես, որ նրա կյանքի ամենադժվար օրերին էլ իր կողքին եք եղել:

-Դա զարմանալի էր, քանզի ես հեքիաթ էի ստեղծել իմ և հանրության համար, որին առաջին հերթին ինքս էի հավատացել, բայց իրականությունն այլ էր, բոլորովին այլ: Ես մարդ եմ, ով հանրությունից, անգամ ամենամտերիմներից թաքուն է պահում իր դժվարությունները, ապրումները… Մի խոսքով, ամեն բան նման էր գունեղ երազի, իսկ հայտնի է՝ երբ արթնանում են, երազները չքվում են: Անձնական կյանքիս մասին այս փուլում չեմ խոսի հատկապես, որ ամեն բան ավելի քան բարդ ու փակուղային է: Գուցե օրը գա և խոսեմ, բայց ոչ այժմ:

 

Բայց գաղտնիք չէ, որ ապահարզանի սկզբնական շրջանում նույնիսկ որոշակի սկանդալներ եղան: Ի վերջո, ի՞նչն էր պատճառը:

-Սկանդալներ ամենևին չկային, միայն կար անառողջ հրապարակայնություն՝ և ոչ իմ կողմից:

-Ինչպիսի՞ն են այսօր հարաբերությունները նրա հետ: Փոքրիկի ու հայրիկի շփումը պահպանվո՞ւմ է:

-Բնականաբար, միշտ էլ պահպանվել է, երեխան որևէ մեղք չունի, երեխան պետք է և՛ հայր տեսնի, և՛ մայր: Եվ չնայած ես չէի արգելում հոր հետ հանդիպել, սակայն վախ կար, քանզի պահ կար, երբ նա ադեկվատ չէր: Բայց այդ շրջանը հաղթահարված է: Նա անգամ դատարան դիմեց և պահանջեց հստակ տեսակցության օրեր, և դատարանում էլ ասացի՝ թող ընտրի՝ երբ է ուզում տեսնել, ես խնդիր չունեմ: Ըստ դատարանի սահմանած կարգի՝ նա հանդիպում է որդու հետ յուրաքանչյուր 2-րդ շաբաթվա հանգստյան օրերը: Նա մեր երեխան է և չնայած նրա խնամքն ու կյանքի ապահովումն միայն իմ ուսերին է, ես դրանից էլ չեմ սրտնեղում: Փառք Աստծո, աշխատում եմ և կարողանում եմ որդուս որպես հարկն է պահել և անգամ երես տալ:

-Անի, ուզում եմ անդրադառնալ երեկ համացանցում տարածված տեղեկություններին՝ իբր ամուսնացել եք: Նման լուրի պատճառը ֆեյսբուքյան Ձեր էջում կարգավիճակի փոփոխությունն էր: Իսկապե՞ս նորից դասավորել եք Ձեր անձնական կյանքը:

-Ոչ, չեմ էլ պատրաստվում առաջիկայում նման քայլի դիմել: Ես այնպիսի հարված ու հիասթափություն եմ ապրել, որ դեռ ուշքի չեմ եկել, և ցանկություն չունեմ կրկին ամուսնանալու կամ սխալվելու: Ես այնքան զբաղված եմ իմ կրթությամբ և աշխատանքով և համայնքային աշխատանքներով, իմ բալիկով, իմ քույրիկի փոքրիկով, որ որևէ այլ բանի համար ժամանակ չի մնում… Ուղղակի ֆեյսբուքյան կարավիճակը անհրաժեշտ էր փոխել, որն էլ արեցի: Բայց չէի էլ կարծում, որ այն այդքան կքննարկվի կամ կտարածվի: Հույս ունեի, թե ինձ արդեն մոռացել են, և դա աննկատ կմնա: Փաստորեն, սխալվեցի (ժպտում է):

-Իսկ մենք կարծում էինք, սիրո ևս մեկ գեղեցիկ պատմություն կլսենք:

-Սիրո պատմություն, եթե անգամ լինի էլ, այն այլևս երբեք չի հանրայնացվի: Չափից դուրս խելացի եմ իմ սխալները կրկնելու համար. իմ սերը իմ որդին է, իմ մարդասիրական գործունեությունը, իմ ինքնաբավ կյանքը: Ես երջանիկ եմ նաև առանց որևէ տղամարդու ներկայության: Ու թեև կա ամուսնության առաջարկ և շատ արժանի մարդուց, բայց ես դեռևս պատրաստ չեմ: Նաև մտավախություն կա, թե ինչպես որդիս կընդունի դա, քանզի նա չափից դուրս խանդոտ է: Երբ տանն եմ, ինձ անգամ հեռախոսով խոսել չի թողնում, նույնն է նաև համակարգչի դիմաց նստելիս: Աշխատել անգամ չեմ կարողանում, մինչև չքնի (ժպտում է):

-Հայաստան վերադառնալու նպատակ ունե՞ք՝ թեկուզ հյուրի կարգավիճակում…

-Ասեմ, որ դեռ մեկ ամիս առաջ պետք է գայի որպես հյուր, նաև անհետաձգելի գործեր էին առաջացել: Սակայն, ավաղ, առողջական խնդիրները խանգարեցին. վիրահատվեցի ու հետաձգվեց այցելությունս: Բայց այժմ նոր աշխատանքային պայմանագիր եմ կնքել և առաջիկա ամիսներին չեմ կարող, հուսամ՝ ամռանը կգամ: Որպես հյուր, թե ընդմիշտ՝ չգիտեմ: Քանի որ Հայաստանից էլ կան աշխատանքային առաջարկներ՝ տեսնենք, կյանքը ցույց կտա: Բայց դե Հայաստան, ինչ խոսք, վերադառնալու ցանկություն կա, չափազանց ծանր եմ տանում կարոտը, ամենօրյա թեմաս հայրենիքս է: Եվ հետո, «Անի Քոչար» փրոդաքշնի աշխատանքները միայն ժամանակավորապես են դադարեցված, երբ ընկերության բոլոր պարտքերը մարեմ, այն նորից կվերաբացեմ և կշարունակեմ գործունեությունս: Այժմ բարդ փուլ է իմ կյանքում, երբ ոմանք հանգիստ չեն տալիս: Բայց դրա լուծմանն էլ քիչ մնաց… Մի բան հաստատ է, երբ վերադառնամ Հայաստան, բազում մտքերով և ծրագրերով եմ վերադառնալու: Ես Հայաստանից չեմ հեռացել, Հայաստանն իմ տունն է, իմ հոգին, իմ ծննդավայրն ու հայրենիքը:

-Քանի որ այսօր մեկնարկվում է կանանց տոնի մեկամսյակը, չանտեսենք. Ձեզ պաշտպանված ու գնահատված կին զգո՞ւմ եք:

-Այո, ես ինձ պաշտպանված, գնահատված և շատ երջանիկ կին եմ զգում ու դա մեծամասամբ իմ շնորհիվ է: Որոշ չափով՝ յուրաքանչյուր կին ինքն է պատասխանատու ու մեղավոր իր հաջողության կամ անհաջողության համար: Ինքս գնահատում եմ իմ հնարավորությունները, նաև շատ լավ գիտեմ թերություններս ու մշտապես աշխատում եմ ինձ վրա: Երբեք չեմ հանձնվում, ցանկացած երկրում հաշված ամիսների ընթացքում կարող եմ ոտքի կանգնել: Տարիների ընթացքում կուտակել եմ այն բազան, փորձն ու գիտելիքը, որը գնահատվում է ցանկացած պետության կողմից:

-Շնորհակալ եմ անկեղծանալու համար Անի, և շնորհավորում եմ տոնի կապակցությամբ:

-Շնորհակալ եմ, ես էլ շնորհավորում եմ բոլոր այն կանանց ու աղջիկներին, ովքեր հայերեն են կարդում: Մենք բացառիկ կնամեծար ազգ ենք, չնայած մեր բոլոր թերացումներին՝ կարողանում ենք կնոջը գնահատել հասարակության մեջ, ընտանիքում, ամենուր: Երևի միակ պետությունն ենք, որն ունի կանանց նվիրված մեկամսյակ: Որքան էլ զարմանալի է՝ Եվրոպայում, Գերմանիայում այս տոնը չի նշվում: Մարտի 8-ը այստեղ սովորական աշխատանքային օր է: Դրանով շատ բան է ասված: Սիրելի հայուհիներ, ինքներդ Ձեր կյանքը լցրեք գեղեցիկ գույներով, պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը դա Ձեր փոխարեն կանի: 

Հ.Գ. Զրույցի վերջում Անի Քոչարը հիշեց վերջին օրերի քննարկվող թեման ու ժպիտով ավելացրեց. «Ամուսնացած կարգավիճակն էլ, միևնույնն է, իրականությանը համապատասխանում է, քանզի Անին փաստաթղթերով դեռևս ամուսնալուծված էլ չէ, ասել է՝ թե ամուսնացած է: Այնպես որ, ստացվեց աղմուկ ոչնչից, իսկ ոմանք էլ առիթը բաց չթողեցին՝ բերանները բացելու կամ սուտ լուրեր տարածելու»...

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds