Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչեւ շաբաթվա վերջը
SOCIETYԱրմեն Ջիգարխանյանը, ամենայն հավանականությամբ, դուրս չի գրվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, մարտի 9-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտում:
«Ջիգարխանյանին դուրս գրելն առայժմ վաղ Է»,- «Ինտերֆաքս»-ին ասել են ինստիտուտում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր մարտի 5-ին սրտամկանի իննֆարկտի կասկածանքով: Նրան տեղավորել Էին վերակենդանացման բաժանմունքում: Դերասանի վիճակը գնահատվում Էր ծանր:
Շուտով Ջիգարխանյանին տեղափոխեցին սովորական պալատ, նրա վիճակը գնահատվում Է միջին ծանրության: Ենթադրվում Է, որ «ինֆարկտ» ախտորոշումը չի հաստատվել:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



