ԱՄՆ-ում կայծակը սպանել է զբոսաշրջիկի, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կայծակի հարվածից տուժել է չորս մարդ, մեկ հոգի մահացել է, ևս երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենա Վիստա շրջանից դեպի արևմուտք գտնվող զբոսաշրջավայրում: Զբոսաշրջիկները գտնվում էին մոտ 3.8 հազար մետր բարձրության վրա, երբ նրանց հարվածել է կայծակը: Ականատեսներն անմիջապես կանչեցին փրկարարներին:
Երկու տուժածների վիճակը գնահատվել է որպես կրիտիկական: Նույն օրը երեկոյան մահացել է 31-ամյա մի կին: Երկու այլ զբոսաշրջիկներ ստացել են մարմնական վնասվածքներ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



