Ոչ թալանինն ընդդեմ քաղաքացիական հագուստով ոստիկանների
SOCIETYԻնչպես նկատում ենք, վերջին շրջանում «Ո՛չ թալանին» քաղաքացիական կազմակերպության ամբողջ գործունեությունն ուղղված է այն ոստիկանների դեմ, ովքեր Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում իրականացվող ցույցերի մասնակիցների դեմ կատարել են բռնի գործողություններ: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը՝ այժմ «Ո՛չ թալանին»-ը նույն խնդրի համար նոր ծրագիր է մշակել: Խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 19-ին` կիրակի օրը, ժամը 18։30-ին հավաքվում ենք Մաշտոցի պուրակում, որտեղից սկսում ենք կենտրոնական փողոցներով փակցնել բոլոր այն սրիկաների նկարները, ովքեր բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սրանք էլ նկարները, կարող եք ըստ ճաշակի ու ֆանտազիայի ձևափոխել, տպել ու բերել»:
Հիշեցնենք, որ դեռ ուժի մեջ է «Ո՛չ թալանին»-ի նախորդ նախաձեռնությունը՝ կապված քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ: Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք մեր պահանջներից մեկը հունիսի 23-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններին պատժելն է, ովքեր ապօրինի կերպով բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սակայն իշխանությունները ընդամենը որոշել են պատժել միայն լրագրողների նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին։ Ուստի առաջարկում ենք․
1. Այն քաղաքացիները, ովքեր տուժել են հուլիսի 23-ին տեղի ունեցած ոստիկանական ապօրինի գործողություններից և կարող են ճանաչել նկարում պատկերված քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք ուժ են կիրառել, գրել մեր էջին, կամ անանուն ուղարկել հաղորդագրություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։
2. Այս մարդկանց մասին տեղեկություն՝ անուն ազգանուն, աշխատանքի վայր և այլ մանրամասներ ունենալու դեպքում, խնդրում եմ նույնպես ուղարկել էլեկտրոնային հասցեին։ Գաղտնիությունը երաշխավորում ենք։ Բավարար ինֆորմացիա ստանալուց հետո կանցնենք այս պահանջի հաջորդ քայլին։


Արուսիկ Տիգրանյան



