Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանական պատժամիջոցների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 660 հազար դրամ

SOCIETY

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված 16 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների արդյունքում պակասեցվել է 510լ/վրկ ծավալի ջուր: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 265 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 197 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում 10 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 300լ/վրկ ծավալի ջուր: ՀՀ Արարատի մարզում 91 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման արդյունքում չափաբերվել են 6 խորքային հորեր, ինչի արդյունքում պակասեցվել է 210լ/վրկ  ծավալի ջուր:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 138 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանույան վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների  խախտման  համար ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված 9 խախտումների արդյունքում առգրավվել է 40կգ /88 հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազար դրամի շրջակա միջա վայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և  առգրավվել է տիրազուրկ 2 ձկնորսական ցանց: Արմավիրի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում«

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660 հազար դրամ:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California