Վաղը էթիկայի հանձնաժողովը կպարզի` քննե՞լ Մհեր Սեդրակյանի դեմ ներկայացրած դիմումը, թե՞ ոչ
POLITICSՎաղը՝ ժամը 12:00-ին, Էթիկայի հանձնաժողովը կքննի լրագրողական երեք կազմակերպությունների՝ «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» հ/կ-ների ներկայացրած դիմումը և կորոշի վարո՞ւյթ ընդունել այն, թե՞ ոչ: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում ասաց Էթիկայի հարցերի հանձնաժողովի քարուղար Լիաննա Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ կազմակերպությունները դիմել էին Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Ա1+» հեռուստաընկերության youtube-ի ալիքի տեսանյութը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:



