Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Արմենիա»-ի մուտքով Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը կդառնա 22

SOCIETY

Քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում «Բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո Հայաստանում գնալով աճում է կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը: Տարեսկզբին այդ ընկերությունների թիվը 21 էր, այն հավակնում է դառնալ 22` տեղական «Արմենիա» ավիաընկերության մուտքով:

«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով: 2015-ին քաղաքացիական ավիացիայի ոլորտում 26 պետության իշխանությունների հետ բանակցություններ են վարվել, 14 պետության հետ այս ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է: 12 պետության հետ դաշտի ազատականացման և նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների Թ ուրքմենստանից, Քաթարից, Քուվեյթից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Իսլանդիայից: Շուրջ 30 ավիաընկերությունների հետ էլ տարվել են բանակցություններ:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեցՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքական և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, «Արմենիա» ավիաընկերությունը գրությամբ դիմել է նախարարությանը, որից հետո նրանց է ներկայացվել հավաստագիր ստանալուփաստաթղթերի ցանկը, տեղեկացվել են դիմելու ընթացակարգի մասին: «Չվերթների մեկնարկից առնվազն 20 օր առաջ մենք պետք է ունենանք հայտը` ամբողջական փաստաթղթերով: Այն քննարկվում է ՀայտÕ �րի քննարկման հարցերով խորհրդի կողմից, որը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտն ու տալիս խորհրդակցական բնույթի եզրակացություն: Այնուհետև ողջ փաթեթով եզրակացությունը ներկայացվում է էկոնոմիկայի նախարարին, նա էլ կայացնում է որոշումը»,-ասաց Աննա Չոբանյանը: Նրա խոսքով` հավաստագիր տալու որոշումից հետո հնգօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարության օգնությամբ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր պետություններին, որոնց ուղղությամբ ավիաընկերությունը պատրաստվում է  չվերթներ իրականացնել, գրություններ է ուղարկում: «Այսինքն` մենք քսանօրյա ժամկետում պարտավորվում ենք գործընթացն ավարտին հասցնել»,-ավելացրեց Աննա Չոբանյանը:

Նա հաստատեց, որ ընկերությունը հայկական է, ինչը ոչ մի կերպ չի հակասում վարվող «Բաց երկնքի» քաղաքականությանը: «Բաց երկնքի» քաղաքականությունը պետությանը չի սահմանափակում ունենալ տեղական, ազգային փոխադրող: Իհարկե, այդ ավիաընկերությունը պետք է գոյատևի մրցակցային պայմաններում: Դրա համար էլ խորհուրդը քննարկելու է, թե այդ ավիաընկերությունը որքանով է ֆինանսապես կայուն իրականացնելու իր բիզնես պլանով նախատեսված գործողությունները»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց` ավիացիայի մասին օրենսդրությամբ սահմանված է, որ ընկերությունը կարող է համարվել տեղական, եթե դրա 51 տոկոս և ավելի բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանի Հանրապետությանը(այս դեպքում ընկերությունը համարվում է պետական): «Տեղական» ու «ազգային» ավիաընկերություններ հասկացությունները տարանջատում են մեզ մոտ, բայց սահմանման իմաստով առանձնապես տարբերություն չկա»,-նշեց Աննա Չոբանյանը:

Մարտի 8-ին «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացրել է, որ  պատրաստվում է իր առաջին չվերթն իրականացնել ապրիլի 21-ին` Իսրայել ուղղությամբ։ Ընկերության բաժնետերերից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ: 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference