Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Առաջադրումներին մնաց 4 օր. ի՞նչ որոշում ունեն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը».«Հայկական ժամանակ»

POLITICS

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 4 օրից՝ մարտի 13-ին, պաշտոնապես կմեկնարկեն ապրիլի 17-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումները:

Մարտի 18-ից հետո արդեն հայտնի կլինեն գրանցված թեկնածուների անունները, իսկ մարտի 30-ից կմեկնարկի քարոզարշավը՝ շարունակվելով մինչ ապրիլի 15-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ սպասվում են Սյունիքում (4 գյուղ),Կոտայքում (քաղաք Հրազդան եւ Բյուրեղավան, ինչպես նաեւ 3 գյուղ),Գեղարքունիքում (2 գյուղ), Արագածոտնում (քաղաք Թալին եւ մեկ գյուղ), Արմավիրում (10 գյուղ), Արարատում (5 գյուղ), Վայոց Ձորում (1 գյուղ), Լոռիում (4 գյուղ եւ Սպիտակ քաղաք):

Առայժմ ինտրիգային ընտրություններ կանխատեսվում են միայնՀրազդանում, թեեւ Սպիտակում ու Թալինում էլ օրերի ընթացքում դրանք կարող են վերածվել ինտրիգայինի, եթե ընդդիմադիր որեւէ կուսակցություն գործող ՀՀԿ-ական համայնքնապետերի դեմ առաջադրվելու որոշում կայացնի:

Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին է հայտարարել գործող ՀՀԿ-ական քաղաքապետԱրամ Դանիելյանը, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեցինք, թե է՞լ որ համայնքներում են թեկնածուներ առաջադրելու: Մոսինյանն ասաց, թե այս պահին ՏԻՄ ընտրությունների հետ կապված ընդամենը 1 որոշում ունեն՝ Հրազդանում առաջադրել Արթուր Միսակյանի թեկնածությունը: «Բայց «Հայկական վերածնունդը» ակտիվորեն մասնակցելու է ՏԻմ ընտրություններին»,- հավելեց նա: Հարցին, թե ի՞նչ է նշանակում ակտիվորեն մասնակցել՝ Մոսինյանը արձագանքեց. «Ժամանակը կգա, որոշում կլինի, այդ մասին նույնպես կտեղեկացնենք»:

Ընտրություններում թեկնածուներ առաջադրելու որոշում դեռ չկա նաեւ «Բարգավաճ Հայաստանում»: «Դեռ քննարկում չի եղել կուսակցությունում, կլինի՝ կտեղեկացնենք: Դեռ ժամանակ ունենք մինչեւ ամսի 13-ը»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հարցին, իսկ հնարավո՞ր է առաջադրվածներից որեւէ մեկին սատարելու որոշում կայացվի՝ Էլիզբարյանը պատասխանեց, որ դա եւս դեռ քննարկված չէ:

«ՏԻՄ ընտրությունների հարցով մենք հիմա զբաղվում ենք, այդ հարցը քննարկվում է, մենք մասնակցելու ենք անպայման՝ գոնե հանձնաժողովներում ներկայացվածության մակարդակով»,- այս մասին էլ մեզ հետ զրույցում հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Հարցին, թե թեկնածուներ չե՞ն առաջադրի՝ Աբրահամյանը պատասխանեց. «Թեկնածուներին առաջադրելու հարցն էլ կքննարկենք, ուղղակի դեռ ժամկետները չեն, կանդրադառնանք հարցին...Որոշ տեղերում գուցե ունենանք թեկնածուներ, որոշ տեղերում պաշտպանենք որոշ թեկնածուների, բայց էդ հարցը դեռ վերջնական չենք քննարկել: Հիմա մեր տարածքային կառույցներին հանձնարարված է, իրենք մեզ պիտի առաջարկություններ բերեն: Տեղական ընտրությունները նախեւառաջ տեղական կառույցների խնդիրն է եւ մենք ամբողջությամբ հիմնվելու ենք իրենց առաջարկությունների վրա: Երբ որ կբերեն՝ այն ժամանակ կհրապարակենք»,- ասաց պարոն Աբրահամյանը:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս պահին մի բան է հստակ. «Ընտրությունների ժամանակ մեր հնարավորության չափով ամեն բան անելու ենք, որ մեր հանձնաժողովի անդամները գործեն: Իսկ առաջադրումների եւ սատարումների մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ քննարկումներ կան, սակայն վերջնական որոշում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities