Մարտի 8. «Տոնական վագոն»՝ անակնկալ Երևանի մետրոյում
PHOTOԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում:
Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ` կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից:
Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման հետաքրքիր նախաձեռնությանը:
«Տոնական վագոն» ծրագիրը կշարունակվի օրվա ընթացքում և հայկական հանրահայտ, սիրված ֆիլմերի մեղեդիներով, նաև երևանյան ֆոլկլորի երգերով շնորհավորանքներ կստանան բոլոր ուղևորուհիները:







Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



