Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Հանրային դեմքերի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

SOCIETY

Մարտի 8-ի կապակցությամբ այսօր մի շարք հանրային դեմքեր իրենց ֆեյսբուքյան էջում գրառում են արել եւ շնորհավորել Կանանց միջազգային տոնը:

Ստորեւ ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավները:

Լրագրող Արմեն Դուլյան

«Բացարձակ ոչ մի խտրականություն տղամարդկանց եւ կանանց միջեւ Հայաստանում չկա... էլ ստից բաներ մի հորինեք... Շնորհավորում ենք, որովհետեւ, այո, խոստովանում ենք, մեզանից ավելի լավն եք...»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան

«Սիրելի կանայք, ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց: Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման առաքելությունը, որը կատարում եք հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան

«Սիրելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, սիրով շնորհավորում եմ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք, հաջողություններ և իհարկե՝ կանացի անսահման երջանկություն: Հայ կինն իրավամբ եղել և մնում է մեր ընտանիքների հենասյունը, որն իր համբերատարությամբ, հեզությամբ, հոգու ջերմությամբ և հատկապես սիրով պահել պահպանել է մեր օջախների կայանությունը և համերաշխությունը: Եվ եթե մենք՝ ձեր ամուսինները, որդիներն ու եղբայրները, ամեն օր ձեզ չեք ասում մեր սիրո մասին, ապա վստահեցնում եմ, որ դա սոսկ հայ տղամարդու զուսպ հոգատարության դրսևորում է»:

Բանաստեղծ Կարեն Անթաշյան

«Շնորհավոր բռնակալ, կապիտալիստ, կղերական, քյառթու, ռազմատենչ ու ծույլ տղամարդկանց իշխանությունից, բայց ոչ սեփական բնությունից ազատվել ուզեցող կանանց տոնը: Միայն ծաղիկ-մաղիկով չխաբվեք, մինչև վերջ ստացեք ձեր հասանելիքը, այսինքն՝ տղամարդկանց տոտալ զինաթափումն ու կապիտուլյացիան»:

Հաղորդավար, լրագրող Վարդան Անանյան

«Մարտի 8-ը հրեական Փուրիմ տոնն է: Այդ օրը՝ 2400 տարի առաջ, Պարսկաստանում նենգաբար սպանվեց 75000 պարսիկ: Ի պատիվ իրենց դավադիր հաղթանակի՝ հրեաներն ամեն տարի նշել են, իսկ 1910-ից հրեա Ռոզայի ու Կլարայի միջոցով փորձել փաթաթել աշխարհի վզին...

Շնորհավորե՞նք ջհուդական տոնը: Չե՞ք նեղանա սիրելի կանայք»:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյան

«Մեր շատ սիրելի կանայք ու աղջիկներ Հայոց աշխարհի, Թող այսուհետ երկինքը ձեր սրտով կապույտ լինի կամ շառագունած, անձրևը մեղմ մաղի կամ հորդառատ, զեփյուռը խաղա թփերում կամ հողմը մեգով երկինքն առնի, եթե սրտներովդ անցնի, թող մի քիչ էլ` գալարի բուքը ձյան:

Թող դոլարի կուրսը համընկնի ձեր երազների նավի կուրսին: Աստված ձեզ հեռու պահի շառ ու փորձանքից, թունահրդեհապայթունավտանգ նյութերից, համաճարակներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, դժբախտ դեպքերից, սառցալուլաներից ու մերկասառույցից, ձնաբքից ու գլոբալ տաքացումներից, խալխի համար փորած փոսից, բանանի կճեպից ու ոտքի տակ նետված օճառից, սառն ու օտարոտի հայացքից, թթու խոսքից, բռի ու գծուծ, անալի, անհամ ու անհումոր մարդկանցից, կատաղած շներից, առնետներից, ստորաքարշներից, անտարբերներից, թրաֆիքինգից, տեռորիզմից ու կոռուպցիայից»:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors