Առաջին հայացքից սա պարզապես հերթական մաչոյի սելֆի է, սակայն իրականությունն ավելի շոկային է. Ֆոտոշարք
PHOTO
Blog.1in.am-ը գրում է.
Եթե դուք, Աստված չանի, կոտրեք ձեր ոտքը, ապա ձեր ոտքի գիպսը դժվար թե թույլ տա թաքցնել, գաղտնի պահել ձեր կոտրվածքը: Սակայն կան մի շարք հիվանդություններ, որոնք չեն երևում արտաքնապես: Այդ պատճառով էլ շրջապատողները չեն էլ պատկերացնում, թե ինչ է ստիպված տանում, ինչ տանջանքների միջով է անցնում հիվանդը: Նման մի դեպքի մասին այսօր ձեզ կպատմի Blog.1in.am-ը:
Բոլորը գիտեն, որ հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիները համարվում են սրբության սրբոց, առողջ մարդկանց համար՝ զբաղեցնել նրանց տեղը, հավասարազոր է ինքնասպանության. Դուք շատ քննադատություններ կստանաք ձեր հասցեին, թարս հայացքներ, և կա վտանգ, որ ձեր մեքենան «բռնության զոհ» կդառնա:
Մի հիանալի օր 24-ամյա բրիտանացի Ստի Ուոկերին ձանձրացրեցին իրեն ուղղված թարս հայացքները, որոնց նա արժանանում էր, երբ իր մեքենան կայանում էր սահմանափակ ունակություններով մարդկանց համար նախատեսված վայրում: Այդ ժամանակ նա իր Facebook-ի էջում հրապարակեց իր մերկ լուսանկարը և արեց հետյալ գրառումը.
«Մեր օրերում մարդիկ սովորել են քննադատել ուրիշներին հաշված վայրկյանների ընթացքում: Միայն այն պատճառով, որ ես նորմալ տեսք ունեմ և իմ խոսակցականի հետ ամեն ինչ կարգին է, նրանք կարծում են, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ես լավ եմ: Դա զարմանալի չէ, քանի որ ես այնպիսի տեսք ունեմ, ինչպես ցանկացած իմ հասակակից երիտասարդը, բայց դա միայն այն պատճառով է, որ ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ տեսնեն այդպիսին: Մի քիչ ուշադիր նայեք ինձ, մի քանի հարց տվեք ինձ, և շուտով դուք կհասկանաք, որ ես շատ մեծ առողջական խնդիրներ ունեմ»:
Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ձեզ ենք ներկայացնում Ստիի լուսանկարը, ինչպիսին նա սովորաբար լինում է դրսում, մարդկանց շրջապատում: Իսկապես, չես ասի, որ այս տղան կարող է առողջական խնդիրներ ունենալ:
Իրականում Ստին տառապում է սարսափելի հիվանդությամբ՝ Կրոնի հիվանդությամբ (ստամոքս-աղիքային համակարգի բորբոքում): Կրոնի հիվանդությունը ուղեկցվում է դժոխային ցավերով: Այս հիվանդության բարդացման դեպքում պահանջվում է վիրահատական միջամտություն, որից հետո հիվանդի մեջ տեղադրում են ներքին կաթետերներ: Ահա հենց այսպիսի խողովակներ են գտնվում Ստիի շապիկների տակ, նա այդպես է սնունդ ընդունում:
«Ես արդեն երկու տարի է չեմ սնվում սովորական մարդկանց նման, վերջին 18 ամիսների ընթացքում ես ընդամենը 4 շաբաթ եմ տանն անցկացրել, ես չեմ տեսնում հարազատներիս: Դա սարսափելի ազդում է իմ հոգեկան վիճակի վրա»:
Ստին չի ցանկանում, որ իրեն խղճան, կամ իր մասին խոսի ողջ աշխարհը: Իր արարքով նա միայն ցանկանում է յուրաքանչյուրի ուշադրությանն արժանացնել այն փաստը, որ եթե նրանք չեն տեսնում մարդու հիվանդության ակնհայտ նշաններ, դա չի նշանակում, որ նա չի տառապում: Ամենակարևոր բանը աչքերով չեք տեսնի:




















































