Yerevan, 09.October.2026,
00
:
00
BREAKING


Մթերքներ, որոնցից պետք է խուսափեն արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ

PHOTO

168.am–ը գրում է.

Մթերքներ, որոնցից պետք է խուսափեն արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ

Ամերիկայում  չափահասներից գրեթե երեքից մեկն ապրում է արյան բարձր ճնշումով, այդ իսկ պատճառով արյան բարձր ճնշման համար  սննդակարգային առաջարկությունների թեման դարձել է ավելի ու ավելի տարածված: Ի՞նչն է առաջացնում արյան բարձր ճնշում: Սովորաբար բանջարեղենի և մրգի ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել նատրիումի բարձր և կալիումի ցածր մակարդակների, որն էլ իր հերթին՝ խթանում է արյան ճնշման բարձրացումը: Այսպիսով, արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել նատրիումի և ճարպի փոքր քանակությամբ մթերքներ և խուսափել այնպիսի մթերքներից, ինչպիսիք են.

Թթու դրած բանջարեղեն- Թթու դրած բանջարեղենը պարունակում է կալորիաների ու ճարպի ցածր քանակություն, սակայն լի է վիտամին K-ով, որը օգնում է արյան մակարդմանը: Բայց դրանք նատրիումի մեծ չափաբաժին ունեն, մեկ միջին թթուն պարունակում է ավելի քան 570մգ նատրիում, որն ավելին է, քան անհրաժեշտ է ամենօրյա առաջարկվող կարիքների 1/3-ը բավարարելու համար: Այնպես որ, եթե դուք ունեք արյան բարձր ճնշում՝ սահմանափակեք թթվի օգտագործումը:

Թթու կաղամբ- Թթու կաղամբն ունի մի քանի օգտակար հատկություններ, որոնցից են՝ վիտամին C-ն և K-ն, երկաթը, թաղանթանյութի հսկայական պաշարը: Այն նաև խթանում է իմունային համակարգը, բայց դուք պետք է սահմանափակեք այն քանակը, որ ուտում եք, կամ ընտրեք ցածր նատրիումի պարունակությամբ ապրանքատեսակներ, քանի որ ընդամենը կես բաժակը  պարունակում է ավելի քան 460 մգ նատրիում, սակայն 19%  է խորհուրդ տրվում օրական ընդունման համար:

Խոզապուխտ- Խոզապուխտը ոչ միայն համեղ է, այլև խոզի մսի մյուս արտադրանքների նման պարունակում է B խմբի վիտամիններ (վիտամին B1, B2, B3, B6, B12), վիտամին D, ինչպես նաև՝ հանքային ցինկ, երկաթ և մագնեզիում, որոնք բոլորն անհրաժեշտ են առողջ մարմին ունենալու համար: Բայց ինչո՞ւ են շատ մարդիկ խուսափում այն ուտել: Քանի որ դրա մեջ բարձր է նատրիումի քանակությունը, երեք կտորը պարունակում է 270 մգ նատրիում և 4.5 գ ճարպ, այսպիսով, ավելի ճիշտ կլինի աղի և ճարպոտ խոզապուխտի փոխարեն՝ օգտագործել ավելի ցածր քանակությամբ նատրիում պարունակող ապխտած հնդկահավ:

Անարատ կաթ- Եթե ցանկանում եք զարգացնել ձեր մկանները, ապա անարատ կաթն ամենալավ տարբերակն է, այն պարունակում է այնքան ճարպ,  որքան ձեզ անհրաժեշտ է: Անարատ կաթի մեկ բաժակը պարունակում է 8 գրամ ճարպ: Բայց եթե դուք ունեք արյան բարձր ճնշում, ապա փորձեք օգտագործել 2%-անոց յուղայնությամբ կաթ կամ նույնիսկ, ավելի լավ է, զտված կաթ, քանի որ հագեցած ճարպերը, որոնք պարունակում  է անարատ կաթը, վնասակար են ձեզ համար և կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդության:

Փքաբլիթներ- Մարդիկ սիրում են փքաբլիթները՝  քաղցր համի համար, սակայն այն լավ չէ ձեր առողջության համար: Մեկ փքաբլիթը  կարող է պարունակել ավելի քան 300 կալորիա և 12 գրամ ճարպ, քանի որ դրանք տապակած են, դա նշանակում է, որ դուք ձեռք եք բերում մեծ քանակությամբ  հագեցած և տրանս ճարպեր, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությամբ հիվանդանալու վտանգը:

Ռամեն արիշտա- Ռամեն արիշտան շատ հայտնի է աշխարհի քոլեջների ուսանողների շրջանում, քանի որ այն էժան է և հարմար: Սակայն այն առողջարար չէ, քանի որ սննդարար նյութերը քիչ են, փոխարենը՝ լի են վնասակար բաղադրիչները: Արիշտայի մեկ փաթեթը պարունակում է 14 գրամ ճարպ, այդ թվում՝ 6 գրամ  հագեցած ճարպ, 1731գրամ նատրիում, սակայն ավելի քան 70%  է խորհուրդ տրվում օրական ընդունման համար: Փաստորեն, այդ սնունդը պարունակում է մեծ քանակությամբ նատրիում, հետևաբար՝ նատրիումի քանակը նվազեցնելու համար  ավելի լավ կլինի այն օգտագործել:

Ալկոհոլային խմիչք- Չափազանց շատ ալկոհոլ օգտագործելը կարող է բարձրացնել արյան ճնշումը և հասցնել վնասակար մակարդակների և վնասել արյան անոթների պատերը: Այն մարդիկ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, պետք է ընդհանրապես խուսափեն ալկոհոլից կամ խմեն չափավոր:  Չափավոր խմելն ընդհանուր առմամբ համարվում է հետևյալը.

  • Օրը մեկ բաժակ խմիչք՝ 65 տարեկանից բարձր մարդկանց համար
  • Օրը երկու բաժակ խմիչք՝ 65 տարեկանից երիտասարդ մարդկանց համար
  • Օրը մեկ բաժակ խմիչք՝ ցանկացած տարիքի կանանց համար

Խմիչքը 12 ունցիա (1 ունցիա= 28.3գ) գարեջուր է, 5 ունցիա գինի կամ 1,5 ունցիա 40%-անոց  թորած սպիրտ:

Եթե դուք ունեք արյան բարձր ճնշում, սահմանափակեք վերոնշյալ մթերքների օգտագործումը և կենտրոնացեք ցածր նատրիում ունեցող սննդի վրա: Որոշ լավ ընտրություններ կարող են համարվել՝ կալիումով հարուստ բանանները, աղ չպարունակող համեմունքները, կալիումով հարուստ սպիտակ կարտոֆիլը, թարմ ձուկը, երկաթով հարուստ սպանախը, օմեգա-3 ճարպային թթուներով հարուստ կտավատի սերմերը:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri