Մթերքներ, որոնք քնկոտ են դարձնում
LIFEՎերջերս հոգնածություն եք զգում եւ անընդհատ քնե՞լ եք ցանկանում։ Խնդիրը, իրականում, կարող է ձեր սննդակարգի մեջ լինել։ Պարզապես շատ եք օգտագործում այնպիսի մթերքներ, որոնք քնկոտություն են առաջացնում։ Ահա թե որոնք են դրանք։
Կաթնամթերք
Այո, ցավոք կաթը, յոգուրտը հաճախ հոգնածություն ու թուլություն կարող են առաջացնել։ Վաղ տարիքում դրանք հիանալի են, սակայն տարիների հետ դրանք կարող են քնկոտություն առաջ բերել։
Բանան
Մագնեզիումի այս աղբյուրը օգնում է թուլացնել մկանները, եւ ցանկանում եք քնել։
Պոպոք-պնդուկ
Անչափ օգտակար մթերք է, սակայն կրկին մագնեզիումի պարունակության պատճառով շատ օգտագործելիս քնկոտություն է առաջանում։ Այս նույն պատճառով նաեւ սպանախը կարող է քնկոտություն առաջացնել։
Սուրճ
Թեեւ ընդունված է կարծել, որ սուրճը անքնություն է առաջ բերում, սակայն հաճախ նաեւ ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ սուրճն արագ է ջրազրկում օրգանիզմը, ինչն էլ թուլություն է առաջացնում։ Նույնը կարելի է ասել ճարպոտ սնունդի եւ քաղցրի մասին։
Ալկոհոլ
Ալկոհոլը նախ խիստ բարձրացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, ապա կտրուկ իջեցնում, ինչն էլ թուլության պատճառ է դառնում։
Պատրաստեց Past.am-ը:



