Կարող ես չվճարել․ որ դեպքերում կարող եք չվճարել գեղեցկության սրահի մատուցած ծառայությունների դիմաց
LIFEՄեծ հույսերով գնում եք գեղեցկության սրահ, սպասում, որ ավելի եք գեղեցկանալու, թարմ տեսք եք ստանալու, սակայն ամեն ինչ հակառակն է ստացվում։ Գեղեցկության սրահի աշխատակիցը միշտ պարտավոր է ձեզ զգուշացնել, թե այս կամ այն գործընթացն ինչ արդյունքներ կարող է ունենալ, որքան արժե եւ այլն։ Հակառակ դեպքում ձեր իրավունքները խախտվում են։ Պետք է իմանաք, որ կան դեպքեր, երբ կարող եք համարձակորեն չվճարել գեղեցկության սրահի մատուցած ծառայությունների դիմաց։
Ահա թե որ դեպքերն են դրանք։
1, Մազերի գույնն այն չի ստացվել, ինչ դուք պատվիրել էիք։
2, Ձեր մազերը լավ չեն կտրել, ոչ թե ուղղակի չեք հավանել, այլ սխալ են կտրել, անհավասարաչափ եւ այլն։
3, Սկզբում ձեզ այլ գումար էին ասել, վերջում լրիվ այլ գումար են պահանջում։ Նման դեպքում ընդհանրապես կարող եք չվճարել։
4, Մազերը ներկելուց կամ այլ միջամտության արդյունքում փչացել են՝ վառվել են եւ այլն։ Որքան էլ վարպետը փորձի համոզել, թե խնդիրը ձեր մազերի մեջ էր, սուտ է, վարպետի ոչ պատշաճ հետեւանքով է նման բան լինում։
5, Գեղեցկության սրահում արված ներկումից կամ այլ գործընթացից հետո ալերգիկ ռեակցիա է սկսվել։ Կարող եք հետ պահանջել ձեր վճարած գումարը։
6, Մազերը ներկելիս ներկը թափվել է ձեր հագուստին ու փչացրել այն։ Կարող եք անգամ պահանջել հագուստի գումարը։
7, Եղունգները պոկվել են այն սրահում կպցնելուց հետո 3 օրվա ընթացքում։ Միշտ հիշեք Անպայման վերցրեք թե վճարման կտրոնները, թե նկարագիրը, թե ինչ են արել գեղեցկության սրահում ձեզ հետ, ինչպես նաեւ վարպետի անունը։ Հակառակ դեպքում ստիպված եք լինելու ապացուցել, որ եղել եք այդ սրահում։
Պատրաստեց Past.am-ը:



