Ծիրանաչիրը՝ լավ տեսողության գրավական
LIFEԾիրանաչրի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Ծիրանաչրին այդ գեղեցիկ ծիրանագույնը հաղորդում է կարոտինը` պրովիտամին A-ն, սակայն լյարդի և վահանագեղձի խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում տարվել այս մրգով, քանի որ կարոտինը կարող է չյուրացվել օրգանիզմի կողմից: Ծիրանաչիրը հարուստ է մագնեզիումով, որն անհրաժեշտ է հիպերտոնիայի և սակավարյունության դեպքում: Իսկ կալիումի պարունակության շնորհիվ, այն անփոխարինելի է նրանց համար, ովքեր մտածում են իրենց սրտի ու անոթային համակարգի մասին կամ հաճախ են տարատեսակ դիետաներ պահում: Լավ տեսողության գրավական է վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է, նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների: Սակավարյունության դեպքում Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև պղնձով է հարուստ, ինչն իր հերթին նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում: Օգնում է փորկապության դեպքում Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը: Օգնում է տենդի դեպքում Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը: Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը: Աթերոսկլերոզի դեպքում Խառնել 100-ական գ աղացած ծիրանի չիր և փոշիացրած ընկույզ։ Ուտել 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից։



