Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


ՀԲ-ն դոլարայնացման բարձր աստիճանը համարում է ՀՀ բանկային համակարգի համար ռիսկեր ստեղծող գործոն

ECONOMICS

Ընդհանուր առմամբ 2015թ.-ին ՀՀ բանկային համակարգը մնացել է կայուն: Այդուհանդերձ, 2015թ. սկզբից մինչև տարեվերջ անհուսալի վարկերը 3,7%-ից հասել են ավելի քան 9%-ի:«Դոլարայնացման բարձր աստիճանը ևհաշվեկշռում արժութայինանհամապատասխանությունները ռիսկե րեն ստեղծում բանկային համակարգիկայունության և շահութաբերությանհարցերում: Ընդհանուր վարկավորումը 2015թ. կրճատվել է 3,1%-ով, ընդ որումամենամեծ կրճատումը գրանցվել էարտարժույթով տրամադրվող վարկերիմասով, ինչն արտացոլում է դրամիհետագա արժևորման ակնկալիքները»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվել էՀամաշխարհային բանկի «Հայաստան.ամենամսյա տնտեսական տեղեկագր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ առևտրային բանկերն հավելյալ արտարժութային միջոցներ են ավանդադրել Կենտրոնական բանկում, ինչի արդյունքում 2015թ. ընթացքում համախառն պահուստներն ավելացել են 282 միլիոն ԱՄՆ դոլարով: «2016թ.-ը բանկային համակարգի համար կարող է դժվար տարի լինել, քանի որ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նվազագույն կապիտալի վերաբերյալ նոր պահանջը»,- ասվում է տեղեկագրում:

ՀԲ փորձագետների գնահատմամբ՝ 2015թ. առաջին կիսամյակում դրամավարկային քաղաքականությունը խիստ էր, սակայն հաջորդ կիսամյակում, գնաճի ճնշումների թուլացմանը զուգընթաց, թեթևացավ: Բացի այդ, բերքառատ գյուղատնտեսական տարին, սննդամթերքի ցածր միջազգային գները և թույլ ներքին պահանջարկը 2015թ. հանգեցրեցին միջին տարեկան գնաճի մինուս 0,1%-ի, որը շատ ավելի ցածր էր Կենտրոնական բանկի կողմից գնաճի թիրախային 4±1.5% միջակայքից: Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը 2015թ. սկզբին կազմում էր 10,25%, իսկ տարեվերջին՝ 8,75%: 2016թ. հունվարին գնա ճը մնաց մեղմ` սպառողական գների ինդեքսի նկատմամբ 0,4% նվազմամբ, ինչին նպաստել է սննդամթերի գների մոտ 4% անկումը:

Ըս տեղեկագրի՝ ներմուծման ծավալների կտրուկ նվազման արդյունքում բարելավվել է ընթացիկ հաշվը: 2015թ. ներմուծման ծավալները կրճատվել են 26,5%-ով, իսկ 2016թ. հունվարին՝ 22%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Չնայած արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է, սակայն 2015թ. արձանագրվել է արտահանման ծավալների աննշան վատթարացում՝ 3,9%-ի չափով՝ պայմանավորված Չինաստանի ու Միջին Արևելքի հետ առևտրի ավելացմամբ: Նախորդ տարվա համեմատ՝ 2015թ. արտահանման ընդհանուր ծավալները դեպի ԵԱՏՄ նվազել են 27,1%-ով, որն արտացոլում է եվրասիական գոտում պահանջարկի թուլացումը ՝ պայմանավորված ԵԱՏՄ ընթացակարգերին ու պահանջներին անցում կատարելու արդյունքում ապրանքների գների անկմամբ ու գործառնական ծախսերով, իսկ դեպի ԵՄ՝ 5,2%-ով: Առևտրային հաշվեկշռի բարելավումը չեզոքացրել է դրամական փոխանցումների մասով անկումը: Դրամական փոխանցումների զուտ ծավալները 2015թ. նվազել են 35,8%-ով (ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ պայմանավորված Ռուսաստանից ստացվող զուտ դրամական փոխանցումների 42,2% նվազմամբ:

ՀԲ փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի ընթացիկ հաշվի բարելավումը մեղմել է դրամի վրա առկա ճնշումները, և Կենտրոնական բանկը երկրորդ կիսամյակում կտրուկ նվազեցրել է արտարժութային միջամտությունները, որը հանգեցրել է միջազգային պահուստների մեծացմանը՝ 2015թ. վերջին կազմելով 1,77 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն տարվա հունվարին՝ 1,35 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Առևտրային դեֆիցիտը 2016թ. հունվարին առավել բարելավվել է, քանի որ արտահանումն ավելացել է 5,6%-ով, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 22%-ով:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards