Որքա՞ն գումար ունեն նախարարների կանայք (ֆոտոշարք)
LIFEShabat.am-ն այս անգամ ուսումնասիրել է նախարարների կանանց հայտարարագրած ունեցվածքները.
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կնոջ՝ Նունե Նիկոլյանի հայտարարագրած ունեցվածքը:
Նիկոլյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է ավտոտնակ՝ 9.600,000 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները ՝ հարկային տարվա սկզբում կազմել են՝ 30,000,00 դրամ, տարվա վերջում՝ 39,200,000 դրամ, 3,086,000 ԱՄՆ դոլար՝ հարկային տարվա սկզբում, իսկ ահա տարվա վերջում՝ 3,070,000 ԱՄՆ դոլար:
Վարձակալության դիմաց ստացված գումարները կազմել են՝ 2,395,161 դրամ, 9,325,161 դրամ , 4,959,000 դրամ, 28,080,000դրամ, 2,700,000 դրամ, ընդհանուր եկամուտը կազմել է ՝ 47, 450,322 դրամ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը հայտարարագրել է, որպես դրամական միջոց՝ 5,000,000 դրամ: Աշխատանքի վարձատրությունը կազմել են՝ 10,605,548 դրամ, որպես նվիրատվություն կամ դրան ստացված գույքը, դրամական միջոցները կազմել են՝ 10,605,548 ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարագրում նշել է միայն աշխատանքի վարձատրությունը՝ 1,698,000 դրամ: Դրամական այլ միջոցներ, անշարժ գույք՝ ավտոտնակ, հողամաս, բնակարան, առանձնատուն չի հայտարարագրել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կինը՝ Մարինե Պետրոսյանը հայտարարագրել է, որպես դրամական միջոց՝ 1,000,000 ՀՀ դրամ, հարկային տարվա սկզբում, իսկ վերջում այն կազմել է՝ 3,000,000 դրամ: Աշխատանքի վարձատրությունը կազմել է ՝ 2,006,565 դրամ:




