Ո՞ր բուհերում են սովորել հայ պաշտոնյաների դուստրերը (ֆոտոշարք)
LIFEShabat.am-ը ներկայացնում է, թե որ բուհերն են ավարտել հայ քաղաքական գործիչների դուստրերը:
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դուստր Գայանեն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։

Աննա Ծառուկյանները սովերել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, այժմ սովորում է Երևանի Պետական բժշկական համալսարանում:

Ռոբերտ Քոչարյանի դուստր Գայանեն սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:
Սերժ Սարգսյանի դուստր Անուշ Սարգսյանը ավարտել է Երևանի Պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:

Անդրանիկ Մանուկյանի դուստրը՝ երգչուհի Լուսինան ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը

Աժ նախկին պատգամավոր, ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի դուստրը՝ երգչուհի Սոֆին սովորել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Աննա Աբրահամյանը աարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության բաժինը:




