Միհրանի, Արամեի և մյուսների անակնկալը՝ սիրելի կանանց
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Հայ երգիչները կրկին Մոսկվա մեկնելու առիթ ունեն. Միհրան Ծառուկյանը, Արամեն, Մարտ Բաբայանը, Կարեն Բոքսյանը, Սարգիս Ավետիսյանը, Էդգարը և այլք Մարտի 8-ին համերգ կունենան Մոսկվայի Կորսթոն հյուրանոցում։
«Հայ տղամարդկանց շոուն» խոստանում է հետաքրքիր ժամանց ապահովել կանանց համար։ Համերգի կամակերպիչ "Euromusic entertainment" ընկերության PR մենեջեր Լուսինե ԽաչատրյանըBlogNews-ի հետ զրույցում նշեց. «Ավանդույթը պահպանում ենք և այս անգամ էլ երգելու են միայն տղամարդիկ՝ իրենց սիրելի կանանց համար»։
Ընկերության գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանն էլ ասաց, որ տղաները երգելու են միայն կանանց վերաբերող երգեր։ Երեկոն վարելու են Մերի Մակարյանն ու Սյուզի Մարգարյանը։ «Այս անգամ հաղորդավարները կանայք են լինելու, որպեսզի տղամարդկանց համար էլ հետաքրքիր լինի։)»,- ասաց նա ու հավելեց, որ հաղորդավարուհիները լինելու են ոստիկանական համազգեստով։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի




















































