Ինչպես են փոխվել կանացի գեղեցկության չափանիշները 100 տարում (լուսանկարներ)
PHOTO
Past.am-ի հղմամբ՝ AdMe.ru-ն առաջարկում է հետևել, թե ինչպես են փոխվել «գեղեցիկ կին» համարվելու գեղեցկության չափանիշները վերջին 100 տարում:
1910-ականներ. Գիբսոնի աղջիկները
Ամերիկացի իլյուստրատոր Չառլզ Գիբսոնի ստեղծած կանացի գեղեցկության իդեալը տարածված էր XIX ու XX դարերի սահմանագծին: Կանայք շտապում էին կրկնօրինակել այդ անթերի կանացի կազմվածքը, որը նման էր 8 թվի՝ շնորհիվ ձիգ կորսետի:
1920-ականներ. Ֆլեպպերներ
Առաջին համաշխարհային պատերազզմից հետո եկավ դեռահաս-աղջիկների դարը՝ ոչ բարձր հասակ, հարթ կուրծք: Կանայք ցանկանում էին ընդգծել իրենց ազատ լինելը արտաքին տեսքի միջոցով:
1930-ականներ. սահուն կորություններ
«Հարթակուրծք» կերպարը, որն այդքան հայտնի էր 1920-ականներին, տեղը զիջեց տեսանելի կրծքին: Դոլորես դել Ռիոն համարվեց «Հոլիվուդի լավագույն կազմվածք»:
1940-ականներ. ուժ
Երկրորդ համաշխարհային պատերազմը նորաձև դարձրեց «զինվորական» ուսերը (լայն, քառակուսի, ագրեսիվ)
1950-ականներ. ավազե ժամացույց
1950-ականնեին նորից նորաձև համարվեց կլոր, փարթամ, մեղմ կազմվածքը: Իդեալական էին համարվում Էլիզաբեթ Թեյլոն ու Մերիլին Մոնրոն:
1960-ականներ. եղեգ
Նորից նորաձև համարվեց նիհարությունը: Մոդելային աշխարհը հեղաշրջեց Տվիգգին՝ անբնական նիհար, նրբակազմ աղջնակը:
1970-ականներ. ոտքից գլուխ կաշի
Նիհարությունը գերակշռում էր, սակայն կլորությունները սկսեցին քիչ-քիչ վերադառնալ:
1980-ականներ. սուպերմոդել
80-ականները ֆիթնեսի տարիներ էին: Առաջին անգամ կանանց մկանները սկսեցին ցանկալի համարվել:
1990-ականներ.ունիսեքս
20-րդ դարի վերջին ծնվեց ունիսեքս ոճը, եկավ հիվանդագին նիհարության ժամանակը: Այս ժամանակվա սեքս խորհրդանիշը Քեյթ Մոսն է, Վայնոնա Ռայդերը՝ նիհար, ոչ բարձրահասակ, առանց կլորությունների:
2000-ականներ.մարզված
Այս ժամանակը ուժեղ ու սեքսուալ, լավ մարզված ու արևայրուք ընդունած մարմնի ժամանակն է:
2010-ականներ. մեծ հետույք
Նորաձև են հիմա համարվում հարթ որովայնը, շքեզ լայն ազդրերն ու մեծ հետույքը:




















































