Լեդի Գագան սեռական բռնության զոհերի միասնականությունը խորհրդանշող դաջվածք է արել (լուսանկարներ)
PHOTO
1in.am-ը գրում է.
Լեդի Գագան իր մեջքին դաջվածք է արել, որը խորհրդանշում է միասնականությունը և փոխադարձ աջակցությունը բոլոր նրանց, որոնք սեռական բռնության զոհ են դարձել: Դաջվածքն արել է նկարիչ Դևիդ Ալենը: Instagram-ի իր էջում Ալենը հրապարակել է երգչուհու դաջվածքով լուսանկարը և մակագրել.
«Ինձ համար մեծ պատիվ է Լեդի Գագային դաջվածք անել, որը խորհրդանշում է սեռական բռնության բոլոր զոհերի համերաշխությունը»:
Նկարի դիզայնի հեղինակը Ժակլին Լինն է, որը ևս ժամանակին սեռական բռնության զոհ է դարձել:
«Դաջվածքը նվիրված է սեռական բռնության բոլոր զոհերին: Դա միասնականության խորհրդանիշն է, որը ոգեշնչված է ԴՆԹ-ի կառույցով և անվերջության նշանով: Ես դրանք միավորել եմ սպիտակ վարդի հետ` Լեդի Գագայի սիրելի ծաղկի, նկարի մեջ կյանք ներարկելու համար: Վերջնական նկարը կրակի ձև է ստացել․ դա մեզ ուժ է տալիս»,- ասել է Ժակլինը:




















































