«Ռեալում» հաջողության հասնելու իմ հերթն է. Կասիլյան փոխարինեց Կասիլյասին (լուսանկար)
SPORT«Էսպանիոլի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան մեկնաբանել է իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Կասիլյասն ավարտեց իր շրջանը «Ռեալում» և ես նրան հաջողություն եմ մաղթում: Իսկ հիմա «Ռեալում» հաջողության հասնելու իմ հերթն է եկել: Ակումբը լքեց իր պատմության լավագույն դարպասապահին և լեգենդին: Համեմատությունները լինելու են միշտ, բայց ես սովոր եմ ճնշման տակ գտնվելուն», -Կասիլյայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը պաշտոնապես տեղեկացրել է ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին:
Ոչ պաշտոնական տվյալներով դարպասապահի տրանսֆերը «Ռեալին» արժեցել է 6 մլն եվրո:

1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



