Արթուր Միսակյանը՝ քաղաքապետի թեկնածու
POLITICS«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհուրդը նիստ է արել եւ քննարկել ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:
Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ եւ կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանին: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նաեւ համագործակցության կոչ է արել խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին: Կուսակցությունը դիմել է նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին ու անհատներին` իրենց ակտիվ մասնակցությամբ ապահովել ընտրությունների ազատ ու արդար անցկացումը:
Նշենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանին առաջադրելու վերաբերյալ: Առաջադրվելու իր նպատակների մասին հայտարարել է նաեւ Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը:
Գագիկ Աղբալյան



