Ճանապարհաշինարարները և փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհն ազատել են ժայռաբեկորից
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ ճանապարհահատվածը մաքրել են, և երթևեկությունը վերականգնվել է:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



