Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել «Գազպրոմի» հետ բանակցությունների դեմ
INTERNATIONAL NEWSՎրաստանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ կենդանի շղթա են կազմել Թբիլիսիի փողոցներում՝ ի նշան բողոքի «Գազպրոմի» հետ կառավարության վարած բանակցությունների: Նման բողոքի ակցիան Վրաստանում առաջինը չէ՝ գրում է bbc.com-ը:
Ակցիայի մասնակիցները, 7 կմ երկարությամբ կենդանի շղթա կազմելով, ասում են, որ երկիրը կարող է հայտնվել Ռուսաստանից չափից դուրս կախվածության մեջ:
«Գազպրոմի» հետ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի վարած բանակցությունները շարունակում են մնալ քաղաքական վեճերի և մեղադրանքների կենտրոնում:
Խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Դավիդ Բակրաձեն հայտարարել է, որ կառավարությանը քննադատողները թույլ չեն տա, որ Վրաստանը հայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



