Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
SOCIETYՄարտի 6-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ-452» մակնիշի 53 SL 762 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Ավտոմեքենայի վարորդը՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի¸ այնուհետև՝ Կապան քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



