Բարեգործական համերգ՝ «ԱՐԱՔՍ» խմբի մասնակցությամբ. օգնենք 10-ամյա Գուրգենին
SOCIETY«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնում է տարբեր բարեգործական միջոցառումներ: Վաղը՝ մարտի 6-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա բարեգործական ՀԿ-ի հերթական միջոցառումը՝ «ԱՐԱՔՍ» խմբի և երգչուհի Լուսինե Ազարյանի մասնակցությամբ:
Past.am-ի հետ զրույցում կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Ներսեսյանն ասաց, որ հանդիսատեսը կվայելի հայկական ազգային, ժողովրդական երգեր՝ համադրված դուդուկի, թավջութակի, ֆլեյտայի և կիթառի հնչյուններով: Ըստ մեր զրուցակցի՝ ծրագրում կլինեն կոմիտասյան մշակումներ, Սայաթ-Նովայի ստեղծագործություններ, ժողովրդական մեղեդիներ: «Այս անգամ օգնելու ենք 10-ամյա Գուրգենին: Գուրգենն ունի հենաշարժական համակարգի լուրջ խնդիրներ, ախտորոշվել է Սպինալ դիզրաֆիզմ:
Ըստ բժիշկների՝ 2 տարի հետո երեխան կարող է ամբողջությամբ պարալիզացվել և այլևս չի կարողանա քայլել: Հնարավորինս շուտ անհրաժեշտ է վիրահատություն, որի ընդհանուր արժեքը կազմում է 400 000 ռուբլի: Վայելելով Լուսինե Ազարյանի գեղեցիկ կատարումները՝ օգնենք փոքրիկին: Նա դեռ երազանքներ ունի, որոնք պետք է իրական դարձնի»,- նշեց «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության ներկայացուցիչը: Զանգահարելով 055 98 88 81, 043 33 29 87, 077 40 77 17 հեռախոսահամարներով՝ հնարավոր է պատվիրել համերգի տոմսեր: Համերգի սկիզբը՝ ժ. 19.00:
Լևոն Փանոսյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



