Օբաման մերժել է տատիկի` Քենիայում իրեն այցելելու խնդրանքը
SOCIETYԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քենիա ուղևորության ժամանակ չի այցելի հարազատներին իր հայրենի Կոլեգո գյուղում, թեև տատիկը հրավիրել էր իրեն: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Նայրոբիում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեչը:
«Կարող եմ հաստատել, որ, ցավոք, նախագահ Բարաք Օբաման չի այցելի Կոլեգո», - ասել է դիվանագետը:
Ինչպես հաղորդում է The Capital News-ը` Օբամայի տատիկը համակերպվել է թոռան որոշման հետ:
«Նա իմ հյուրը չէ, այլ նախագահ Ուհուրու Քենիատայի: Նա չի կարող Կոլեգո գալ, բայց միևնույնն է նա տուն է վերադառնում, միթե նա ողջ Քենիայի որդին չէ», - ասել է տատիկը:
Օբաման Քենիա է այցելելու հուլիսի 24-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



