Սարսափելի այրվածքներ ունեցող աղջիկը ցույց է տվել դիմահարդարման հրաշքները (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEO20-ամյա դիմահարդար Շալոմ Նկոմը ծնվել է Նիգերիայում, սակայն ներկայումս ապրում է ԱՄՆ-ում։ Երբ աղջիկը 9 տարեկան էր, նրա հետ դժբախտ դեպք պատահեց, աղջկա դեմքին եռացող յուղ թափվեց։
Աղջնակը դեմքի, ձեռքերի ու կրծքերի լրջագույն այրվածքներ էր ստացել։ Շալոմը պատմում է, որ դեպքից հետո որտեղ հայտնվեր, նրան տարօրինակ հայացնե րով էին նայում, խուսափում էին նրա հետ շփվելուց։ Նա անընդհատ լաց էր լինում, չէր ցանկանում տնից դուրս գալ։
Շուտով աղջիկը սկսեց շպարվել, եւ բոլորը դադարեցին նրան ծաղրել։ Արդյունքում Շալոմն այնքան վարպետացավ դիմահարդարման գործում, որ սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այդ հարցով։ Այսօր Շալոմն իրեն երջանիկ է զգում ոչ թե այն պատճառով, որ կարողանում է ծածկել տգես սպիները, այլեւ որ զբաղվում է սիրելի գործով։





Պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



