40 գյուղի բյուջեի չափով գումար՝ ոստիկանության փոստային ծառայություններին
SOCIETYԻնչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, Հայաստանի ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների պայմանագիր, որի արժեքը 160 միլիոն դրամ է:
Ըստ պայմանագրի ծառայությունների՝ շրջանակը ներառում է նամականիշների, հեռագրերի եւ ծանրոցների առաքումներ: Պայմանագիրը կնքվել է հունվարի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի եւ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի միջեւ:
160 միլիոն դրամը ՀՀ 2016թ. պետական բյուջեով ոստիկանությանը հատկացված 39,5 միլիարդ դրամի 0,4 տոկոսն է կազմում: Առաջին հայացքից՝ չնչին մի թիվ: Մյուս կողմից՝ Հայաստանում փոքր գյուղական համայնքների տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 3,5-4 միլիոն դրամ: Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ոստիկանության փոստային ծառայությունների համար ծախսվում է այնքան գումար, որքան մոտ 40 գյուղական համայնքի տարեկան բյուջեն է:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, օրինակ՝ 2016 թվականին փոստային ծառայությունների համար կծախսի 2 միլիոն դրամ:
Գագիկ Աղբալյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



