Առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երիտասարդին վրաերթի ենթարկած ավտոմեքենան փախուստի է դիմել
SOCIETYՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 16-ին՝ ժամը 20.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 15-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնի («Երեւան մոլ») ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



