Շփման գծում այս գիշեր լարվածությունը պահպանվել է. Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշվել է
SOCIETYՄարտի 4-ին եւ լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (26 արկ), հյուսիսային ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



