Օրվա բաղադրատոմս. Շոկոլադե մուսով տորթ
LIFEԲաղադրամասեր՝
400 մլ կաթ
10 մլ բուսայուղ
4 հատ ձու
75 գրամ շաքարավազ
1 թեյի գդալ նարնջի քամած հյութ
60 գրամ ալյուր
30 գրամ սերուցքային կարագ
Մուս՝
100 գրամ շոկոլադ
200 մլ գազավորված ջուր
1 թեյի գդալ կակաոյի փոշի
3 ճաշի գդալ շաքարավազ
20 մլ ջուր
Զարդարելու համար՝
8 կտոր բեզե
Բալի մուրաբա
Կակաոյի փոշի
Պատրաստման եղանակ՝
Դեղնուցն առանձնացնել սպիտակուցից։ Դեղնուցն միախառնել 50 գրամ շաքարավազը, կաթը, ալյուրը, բուսայուղը, նարնջի հյութը, հարել։

Սպիտակուցը 25 գրամ շաքարավազի հետ հարել։ Ավելացնել հալեցրած կարագը։

Միախառնել երկու զանգվածները։ Երկու շերտով թխել ջեռոցում 180 աստիճանով։

Շոկոլադը մանրացնել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել հանքային ջուրը, կակաոն, շաքարավազը։

Եռացնել։ Ավելացնել ժելատին։ Խմորի երկու շերտերի վրա քսել մուսը, զարդարել մուրաբայով, կակաոյի փոշիով ու բեզեով։







